RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019



Տեղադրվել է` 2019-09-10 19:43:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 239, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆՙ «ԻՆՔՆԱՇԵՆ ԼՈՒԾՈՒՄԸ» ԿՓՈԽԱՐԻՆՎԻ LED ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ուղիղ գծով 700 մետր հեռավորություն եւ շուրջ 10 կմ երկարությամբ շփման հատված ունի հարեւան երկրի հետ: Հակառակորդի կողմից թիրախավորվելու առումովՙ ամենառմբակոծված գյուղերից է համարվում հանրապետությունում: Սրանք Տավուշի մարզիՙ համայնքների մասին ներկայացված պաշտոնական տվյալներից են:

Գյուղի առաջնային խնդիրներից է արտաքին լուսավորությունը: Մեկ տարի առաջ, սեփական ուժերով փորձել են լուծել այն: Ֆինանսական միջոցներով պայմանավորվածՙ խնդիրը լուծվել է մասամբ. ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է, այլ այնպեսՙ ինչպես հնարավոր է եղել: Գործի է դրվել հնարամտությունըՙ հակառակորդի անկանխատեսելի վարքագծից խուսափելու համար: Տարբեր նպատակի ծառայող փայտյա հին սյուներին ամրացվել են լուսատուներ: Իսկ դրանք անձրեւաջրերից պաշտպանելու համարՙ որպես պաշտպանիչ կաղապար, օգտագործվել են ըմպելիքների համար նախատեսված պլաստմասե տարաները: Գյուղի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը համոզված է, որ լուսավորության խնդրի լուծման դեպքում, հակառակորդը չի համարձակվի ակտիվություն դրսեւորել կամ հետախուզության փորձ անել:

Գյուղի «ինքնաշեն» լուսավորությունը շուտով կփոխարինվի LED համակարգով: Այդ հարցում, երիտասարդ վարչական ղեկավարին եւ գյուղին աջակցելու պատրաստակամություն են հայտնել մարզերում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները: Ներքին Կարմիրաղբյուրն հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրնում: Բնակչության թվի աճ արձանագրող գյուղի համար նման աջակցությունը կարեւոր է:

«Երբ ծրագիրն իրականացվի եւ գյուղը լուսավորվի մինչեւ գիշերվա 3-ըՙ հակառակորդը չի համարձակվի մտածել հետախուզության մասին: Մենք փորձել ենք խնդիրը լուծել, սակայն դա արել ենք մեր հնարավորության սահմաններում: Նման աջակցությունը շատ կարեւոր է մեզ համար: Գյուղացուն պետք են խաղաղություն, աշխատանք եւ ուշադրությունՙ անտեսված չզգալու համար»,-ասել է գյուղի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը:

Ընթացիկ տարում, Ներքին Կարմիրաղբյուրի արտաքին լուսավորության խնդիրը կլուծվի: 900 բնակիչ ունեցող գյուղն ունի ժողովրդագրական հուսադրող ցուցանիշ: Տեղի դպրոց է հաճախում 76 աշակերտ, իսկ մանկապարտեզՙ 42 սան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ