RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019



Տեղադրվել է` 2019-08-29 22:36:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1638, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՎԻԹ ՊՈՂԻԿՅԱՆԸՙ ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱԽՈՍ

Հ.Ծ.

Նախագահ Թրամփի կողմից նշանակված «Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիայի» (OPIC) նախագահի պաշտոնակատար Դեյվիդ (Դավիթ) Պողիկյանը Ամերիկայի հայկական համագումարի «Ազգային գաղափարախոսության տարածմանը նվիրված կոնֆերանսի» գլխավոր բանախոսն է լինելու, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

«OPIC-ը» ամերիկյան կառավարական ինքնաբավ գործակալություն է, որն զբաղվում է զարգացող շուկաներում ներդրումներ կատարելու գործունեությամբ:

«Ներկա վարչակազմի ամերիկահայ բարձրաստիճան ներկայացուցիչը համագումարի մասնակիցներին ներկայացնելու է Հայաստան կատարած իր այցելության տպավորությունները եւ հեռանկարներըՙ ի պաշտպանություն մեր հայրենիքի ժողովրդավարական նոր վարչակազմի գործունեությանը», նշել է Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արտունին , ավելացնելովՙ «մենք ամբողջ հոգով պաշտպանում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են առողջացնելու տնտեսությունը Հայաստանում եւ ամրապնդելու հայ-ամերիկյան հարաբերություններըՙ նպաստելով ժողովրդավարական արժեքների հաստատմանը մեր հայրենիքում»:

Պողիկյանն իր պաշտոնն ստանձնել է այս տարվա մարտին: Իվանկա Թրամփի հետ նախաձեռնել է Աֆրիկայում կանանց պաշտպանության հարցերին նվիրված «2X Africa» ծրագիրը, որն այդ բնագավառում ներդրումներ պետք է կատարի: 2002ից 2009 թվերին նա բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Մ. Նահանգների Առեւտրի դեպարտամենտում: OPIC-ը նախկինում որոշ ծրագրեր իրագործել է Հայաստանում:

Սեպտեմբերի 16-ին նախատեսված հյուրասիրությունից բացի, համագումարի օրերին քննարկումներ են տեղի ունենալու եւ հանդիպումներՙ Կապիտոլ Հիլում:

Նկար 1. Ձախից աջՙ Բրայան Արտունին, Դավիթ Պողիկյանը եւ Էնթոնի Պարսամյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ