RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019



Տեղադրվել է` 2019-08-22 22:17:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 660, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱԶԴԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ-60

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Հրազդանի հիդրոէլեկտրակայանը Սեւան-Հրազդան կասկադի երկրորդ հիդրոէլեկտրակայանն է: Շահագործման է հանձնվել է 1959 թվականին: Օգտագործում է Սեւանի ՀԷԿ-ի հեռացնող թունելի ելքի եւ Հրազդանի ջրամբարի միջեւ ընկած հատվածի 149 մետր անկումը: Դերիվացիան կազմում է 15,1 կիլոմետր: Այն Սեւանի ՀԷԿ-ի հեռացնող թունելի շարունակությունն է:

Կազմված է 7785 մ ընդհանուր երկարության երեք բաց ջրանցքներից եւ 6370 մ ընդհանուր երկարության երկու թունելից: Երրորդ ջրանցքի վերջում տեղավորված է ճնշման ավազանը, որից ջուրը երկու առանձին պողպատե խողովակաշարերով հոսում է դեպի տուրբինները: Հրազդանի հիդրոէլեկտրակայանում տեղադրված են 81,6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 2 հիդրոագրեգատ, յուրաքանչյուրը 40.8 ՄՎտ հզորությամբ: Շառավղաառանցքային տուրբինները Ֆոյթ ընկերության արտադրության են, գեներատորներըՙ Սիմենս ընկերության:

Կարծում եմ ճիշտ կլիներ, եթե Հրազդանի ՀԷԿ-ն աշխատի հիդրոակումլյացիոն ռեժիմով: Այսինքն գիշերային ժամերին պոմպերի օգնությամբ ջուրը ստորին ավազանից մղվում է վերին ավազան: Առավոտյան եւ երեկոյան պիկային ժամերին այն օգտագործվում է լրացուցիչ պիկային էլեկտրական էներգիա ստանալու համար: Այս դեպքում բավականին կբարձրանա էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը եւ կտնտեսվեն վառելիքաէներգետիկ ռեսուրսներ:

Նկար 1. Հրազդանի ՀԷԿ-ի արտաքին տեսքը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ