RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-08-22 22:17:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 994, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ԻԳՆԵՅՇՍ ԱԿԱՆԱԿԻՐ ՆԱՎԸ

Հ.Ծ.

Ֆլորիդայի Էվերգլեյդս նավահանգստում հուլիսի 27-ին շահագործման է հանձնվել Մ. Նահանգների ռազմածովային նավատորմի նորագույն տեխնիկայով հագեցած, «Արլեյ Բըրք» դասակարգի ականակիր կործանիչ նավը, որը կրում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկյան նավատորմում ծառայած, արմատներով հայ Պոլ Իգնեյշսի (Իգնատիոսյան) անունը, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Պոլ Իգնեյշսը նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմի ժամանակ 1964-67 թվերին եղել է Մ. Նահանգների պաշտպանության փոխնախարար, իսկ հետագայումՙ 1967-69 թվերին ղեկավարել է ռազմածովային նավատորմի գերատեսչությունը:

Շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը ելույթով հանդես է եկել նավատորմի քարտուղար (նախարար) Ռիչարդ Սպենսերը , որ նաեւ կատարում է պաշտպանության փոխնախարարի պարտականությունները: Ականակիրը վայելում է Իգնեյշսի կնոջՙ Նենսիի (որն այս տարվա սկզբներին վախճանվեց) հովանավորությունը: Նրան ներկայացրել է թոռնուհինՙ դոկտ. Էլիզա Իգնեյշսը, որ համաձայն ավանդության «կյանքի ուղեգիր է պարգեւել» նավին:

«USS Paul Ignatius» ականակիրը իր տեսակի մեջ 67-րդն է եւ ներկայիս «DDG 51» ծրագրի շրջանակներում պայմանագիր կնքած 21 նավերից մեկը: Նրա առաքելություններից է խաղաղ ժամանակ ծովային վերահսկողություն սահմանել եւ մարդասիրական օժանդակություն ցուցաբերել, իսկ այլ պայմաններում ուժի ցուցադրություն ապահովել: Ունի արագ արձագանքելու հնարավորություններ:

Իգնեյշսը ծնվել է Գլենդեյլում 1920-ին: Բնակվում է Վաշինգտոնում: Հեղինակ է «Այժմ մասամբ գիտեմ» (Now I Know in Part) խորագրով հուշագրությունների գրքի: Որդիներից մեկըՙ Դեյվիդը վիպասան է եւ «Վաշինգտոն փոստ» պարբերականի սյունակագիր: Մյուսըՙ Էյդին «Հարվարդ բիզնես Ռիվյու» պարբերականի գլխավոր խմբագիրն է:

Նկար 1. Պոլ Իգնեյշսի (Իգնատիոսյան)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ