RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-08-2019



Տեղադրվել է` 2019-08-01 22:32:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2009, Տպվել է` 561, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՒԲԱՐ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Մտավորական, լրագրող, հասարակական-կուսակցական գործիչ եւ ՌԱԿ բազմաթիվ պարբերականների շուրջ կեսդարյա խմբագիր դոկտոր Նուբար Բերբերյանի անվան ամենամյա մրցանակաբաշխությանը դիմելու մեկնարկը տրված է:

«Նուբար Բերբերյան» մրցանակը տրվում է հայկական ծագում ունեցող ուսանողներին, որոնք մասնագիտանում են միջազգային իրավունքի կամ քաղաքագիտության մեջ:

Մրցանակաբաշխությունը սահմանվել է մտավորականի կտակի համաձայն, իսկ Բերբերյանը կյանքից հեռացել է 2016 թ.նոյեմբերի 23-ին 94 տարեկան հասակում:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու պահանջներն են ՙ

1) Կարող են մասնակցել ուսումնական հաստատություններիՙ հայկական ծագում ունեցող ուսանողները, որոնք գլխավորապես մասնագիտացած են կա՛մ միջազգային իրավունքի, կա՛մ քաղաքագիտության մեջ:

2) Դիմորդը պետք է ամբողջական դրույքով ներգրավված լինի ողջ աշխարհի հավատարմագրված քոլեջների կամ համալսարանների բակալավրիատի կամ ասպիրանտուրայի ծրագրերում:

3) Դիմորդը պետք է ներկայացնի ողջ տեղեկատվությունը, որը սահմանված է դիմումի ձեւում:

4) Դիմորդը պետք է ներկայացնի քոլեջի կամ համալսարանի քարտուղարության հավաստագրի պատճենը:

5) Դիմորդը պետք է ներկայացնի լուսանկար:

6) Դիմումի ձեւը հնարավոր է ստանալՙ Tcadirector@Aol.com էլեկտրոնային փոստին հղված նամակի միջոցով:

7) Դիմորդները պետք է դիմումները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակովՙ ուղարկելով Tcadirector@Aol.com հասցեով, իսկ թղթային դիմումներըՙ հետեւյալ հասցեով`

Tekeyan Cultural Association

Dr. Nubar Berberian Trust Fund

755 Mount Auburn Street

Watertown, MA 02472

USA

Նախընտրելի է էլեկտրոնային փոստով ուղարկված դիմումը:

8) Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի սեպտեմբերի 15-ն է:

9) Հիմնադրամի վարչականներն ու կառավարիչները 2019 թ. հոկտեմբերին կքվեարկեն որակավորված հաղթողների օգտինՙ հաշվի առնելով յուրաքանչյուր դիմումատուի ներկայացրած դիմումը:

10) Հաղթողը կամ հաղթողները կստանան իրենց մրցանակները 2019 թ. նոյեմբերին:

11) Հաղթողները իրավասու չեն կրկին դիմելու մրցանակի համար:

Ուոթերթաուն,

Մասաչուսեց,

ԱՄՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-08-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ