RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-08-2019



Տեղադրվել է` 2019-08-01 22:32:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 4452, Տպվել է` 579, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՀՙ ՄՏԱՒՈՐԱԿԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ՌՈԺԷ-ԿԱՐՊԻՍ ՋՐԲԱՇՅԱՆԻ

Խոր ցաւով տեղեկացանք, թէ ֆրանսահայ համայնքի ծանօթ եւ պատմական դէմքերէն, ազգային գործիչ ու բարերար Ռոժէ Կարպիս Ջրբաշեանը 17 յուլիսին Փարիզի մէջ իր մահկանացուն կնքած է 94 տարեկանին:

Ծնած էր 1925-ին, վանեցի ընտանիքի յարկին տակ: Ան միշտ վառ պահած է այդ արմատները, չըսե լու համար` անոնցմով ապրած է: Թունդ հայրենասէր, միշտ օժանդակած է ֆրանսահայութեան եւ Հայաստանին:

Կարպիս Ջրբաշեան ամէնէն հին անդամն էր Հայաստանեայց եկեղեցւոյ Փարիզի Կրօնական ընկերակցութեան, ուր երկար տարիներ ստանձնած է զանազան պաշտօններ: Ան հանդիսացած է նաեւ եկեղեցւոյ Պատգամաւորական ժողովի առաջին նախագահը: Ինք էր նուիրատուն Խանաթեանի ստեղծագործ երափեղկ որմնային քանդակին (Աւարայր, Մեսրոպ Մաշտոց եւ Հայոց Ցեղասպանութիւն), որ զետեղուած է Փարիզի եկեղեցւոյ պատին: Տոքթ. Սերժ Սիմոնեանի հետ` նոյնպէս ինք էր, որ նախաձեռնողը եղած էր Արֆոլվիլի Ս. Մեսրոպ վարժարանի կառուցման, 1978-ին: Փարիզեան Շերաթոն արուարձանի գլխաւոր զբոսայգիներէն մէկուն մէջ բարձրացուած խաչքարն ալ ինք նուիրած էր, որուն հանդիսաւոր բացումը կատարուած էր 24 ապրիլ 1996-ին: Ս. Էջմիածնի Մայր տաճարի զանգակներուն նուիրատուն ալ ինքն էր:

Ջրբաշեան առեւտուրի մէջ յաջողած մտաւորական անձնաւորութիւն մը եղած է. առանց գրական մեծ յաւակնութեանց` ճաշակաւոր էջեր ստորագրած է Անդրանիկ Ծառուկեանի հրատարակած «Նայիրի» շաբաթաթերթին եւ Արփիկ Միսաքեանի «Յառաջ» օրաթերթին մէջ: Իր գրիչէն կը ծորէին վճիտ հայրենասիրութիւն, մաքուր զուարթախոհութիւն եւ ֆրանսական գրականութեան յատուկ հմտութիւն եւ նրբամտութիւն: Ստեպ աշխատակցած է նաեւ «Ազգ» թերթին, որուն խմբագրութեան հետ բարեկամական յարաբերութիւն ունէր: Իր մեկենասութեամբ հրատարակուած են տասնեակ գիրքեր, յատկապէս յուշագրական բնոյթի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ