RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019



Տեղադրվել է` 2019-07-26 12:19:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1467, Տպվել է` 183, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԿՈԹԻՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԷԿՈԳՅՈՒՂԵՐԻ ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

Պետական սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Կոթի գյուղը ժամանակ առ ժամանակ ենթարկվել է հակառակորդի ռմբակոծությանը: Դրանից տուժել են ոչ միայն մասնավոր տներ, այլեւ մշակույթի տունը: Կրակահերթի հետեւանքների լուռ վկան են դարձել նաեւ համայնքապետարանի պատերը: Գյուղի վարչական տարածքի ղեկավարըՙ Ֆելիքս Մելիքյանը, հավաքել ու պահել է տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակված փամփուշտներ եւ արկի բեկորներ: Այդ թվումՙ 2018թ.-ի սեպտեմբերին արձակվածներից, որի ընթացքում վիրավորվել էր համագյուղացիներից մեկը: «Հավաքված փաստերը» չեն թուլացրել գյուղում ապրելու եւ այն շենացնելուՙ կոթեցիների նպատակը: Նրանց անվտանգության ապահովման համար, սակայն, առաջնահերթ խնդիր է հատկապես գիշերային ժամերինՙ փողոցների լուսավորության ապահովումը: Գյուղում այն մասնակի լուծվել է տարբեր կառույցների աջակցությամբ, բայց բավարար չէՙ խնդիրը լուծված համարելու համար:

«Կոթին հարեւան երկրի հետ մոտ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունի: Կա փողոցային լուսավորության եւ լիարժեք անվտանգության ապահովման խնդիր: Հակառակորդը ցանկության դեպքում կարող է գյուղը թիրախավորել ավելի հարմարՙ ցերեկային լուսավորության ժամերին: Առավել եւս, բնակիչների ավելի ակտիվ շարժի ժամանակահատվածում: Լուսավորված փողոցը ուղերձ է հակառակորդին, որ մենք այստեղ ենք, գյուղը շնչում է, կա: Մյուս կողմից դա կարեւոր է նաեւ անվտանգության տեսանկյունից. սահմանամերձ գյուղերում գիշերային ժամերին, փողոցի մթության մեջ որեւէ շարժ, երբ տեսանելի չէ, կասկածի տեղիք է տալիս: Նման խնդիրը լուծել համայնքի համեստ բյուջեի միջոցներովՙ հնարավոր չէ»,-ասել է վարչական տարածքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը :

Կոթին հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում:

Կոթիում կկառուցվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Նախատեսվում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն ապահովող LED համակարգով լուսավորել գյուղի հյուսիսային թաղամասերից մեկն ամբողջությամբՙ շուրջ 1550 մ երկարությամբ ճանապարհ: ժամանակակից ենթակառուցվածքի զարգացումը կլուծի երեկոյան ժամերին անվտանգ երթեւեկելու եւ քայլելու խնդիրը: Կարեւոր ձեռքբերումներից կլինի նաեւ ֆինանսական ռեսուրսների խնայողությունը. ներդրվող համակարգը համարվում է լուսավորման ամենաէներգախնայող միջոցն աշխարհում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ