RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019



Տեղադրվել է` 2019-07-26 12:19:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1972, Տպվել է` 183, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Նավագնացության անվտանգության խնդիրներ

Պենտագոնը հավանություն է տվել Սաուդյան Արաբիա հավելյալ զինծառայողներ եւ անհրաժեշտ տեխնիկա ուղարկելու ծրագրին: Համապատասխան կարգադրությունը հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռիչարդ Սպենսերը : ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ նշվում է, որ հավելյալ զինծառայողները եւ համապատասխան տեխնիկական միջոցները Սաուդյան Արաբիա կուղարկվեն այդ երկրի պաշտպանության նախարարի թույլտվությամբ: Պենտագոնում մանրամասնել են, որ նման որոշումը կդառնա հավելյալ զսպիչ գործոն եւ տարածաշրջանում կապահովի երկու երկրների ուժերի ու շահերի պաշտպանությունը:

2003 թվականին ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայից գրեթե ամբողջությամբ դուրս էր բերել իր 10 հազարանոց զորքը, որն այնտեղ էր գտնվում Պարսից ծոցի պատերազմի ժամանակներից: 2003 թվականից հետո Սաուդյան Արաբիայում մնացել էին միայն ամերիկացի զինվորական հրահանգիչներ:

Մայիսի վերջերին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ լրացուցիչ կարգով Մերձավոր Արեւելք կուղարկվի մոտ 1500 ամերիկացի զինծառայող: Նշվում էր, որ դա անհրաժեշտ է իրանական ապառնալիքից պաշտպանվելու համար: Ապա հունիսին Պենտագոնը հայտարարեց, որ Մերձավոր Արեւելք կուղարկվի 1000 զինծառայող: Համապատասխան կարգադրությունը ստորագրել էր ԱՄՆ պաշտպանության նախարարի այն ժամանակվա պաշտոնակատար Պատրիկ Շանահանը:

Ի հավելումն ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության պարտականությունների, լրացուցիչ զորաբաժինը պետք է ապահովի անվտանգ նավագնացությունը Մերձավոր Արեւելքում: Կենտրոնական հրամանատարությունը մշակում է միջազգային ծովային գործողություն, որպեսզի տարածաշրջանում նավագնացության անվտանգություն ապահովի Պարսից ծոցի վերջին իրադարձություններից հետո: Հաղորդագրության մեջ մասնավորապես խոսվում է Օրմուզի եւ Բաբ-էլ-Մանդեբ նեղուցներում, ինչպես նաեւ Ադենի եւ Արաբական ծոցերում անվտանգության ապահովման մասին:

Անցյալ շաբաթավերջին Իրանը Օրմուզի նեղուցում կալանեց բրիտանական Stena Impero նավթատար նավըՙ հայտարարելով, որ վերջինս խախտել է միջազգային նավագնացության կանոնները: ԱՄՆ-ը դա համարեց Իրանի կողմից բռնության ուժեղացում եւ հայտարարեց, որ կշարունմակի Իրանին հակազդելու աշխՓատանքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ