RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019



Տեղադրվել է` 2019-07-19 00:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2393, Տպվել է` 218, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔԸ

Հ.Ծ.

Լիսաբոնում Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժինը, համագործակցելով Լոնդոնի Հայկական ինստիտուտի հետ, հայտարարել է, որ դոկտ. Հրաչ Չիլինգիրյանը նշանակվել է նորաստեղծ «Հայ Սփյուռքի ուսումնասիրության» (ՀՍՈՒ) ծրագրի տնօրեն: Ծրագիրը Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ իրականացնելու է լոնդոնյան ինստիտուտը:

Չիլինգիրյանը, որն արդեն ստանձնել է իր պարտականությունները, սոցիոլոգ է եւ Օքսֆորդ համալսարանի արեւելյան ուսումնասիրությունների ֆակուլտետի դասախոս, որն իր հատուկ ուշադրության կենտրոնում է պահում ինքնության, կրոնի եւ հայրենիք-սփյուռք հարաբերությունների խնդիրները: Մի շարք գրքերի հեղինակ է եւ դասախոսություններով հանդես է եկել միջազգային հարթակներում:

ՀՍՈՒ-ծրագրի առաջին փուլը, որն այս տարվա սկզբներին էր ավարտել, ղեկավարում էր դոկտ. Սյուզան Փաթին : Նրա առաջնորդությամբ փորձագետները սփյուռքի 4 քաղաքներում ուսումնասիրություններ են անցկացրել ավելի քան հազար հայերի շրջանում: Նոր ղեկավարության ներքո մի շարք այլ քաղաքներ են ընդգրկվելու:

«Ուրախ ենք, որ դոկտ. Չիլինգիրյանը համաձայնել է ղեկավարելու այս կարեւոր ծրագիրը: Մենք նրա հետ համագործակցել ենք այլ ծրագրեր իրականացնելու շրջանակներում (ինչպես օրինակ Օքսֆորդում «Արեւմտահայերենը 21-րդ դարում» ծրագիրը եւ Լիսաբոնում «Հայերը 2115 թվին» սեմինարը) եւ հույս ունենք լոնդոնյան ինստիտուտի աշխատակիցների հետ շարունակելու մեր արդյունավետ համագործակցությունը», նշել է այս առթիվ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժնի տնօրեն դոկտ. Ռազմիկ Փանոսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ