RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019



Տեղադրվել է` 2019-07-19 00:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2677, Տպվել է` 237, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԵՅԽ ԱՀՄԱԴ ԲԱԴՐ ԱԴ-ԴԻՆ ՀԱՍՍՈՒՆ. «ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂ Է, ԱՅՍՏԵՂ ԷԼ Ի՞ՆՉ ՎԵՃԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ»

ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Սիրիայի գլխավոր մուֆթի շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը, ռուսական ԶԼՄ-ներին հարցազրույց տալով աշխարհի բոլոր պայթյունավտանգ կետերի եւ Սիրիայի մասին, վերստին հիշատակել է Լեռնային Ղարաբաղը:

«Ղարաբաղի ժողովրդի գլխավոր շարժառիթներն են անկախության ձգտելու կամքը, տարածաշրջանի պատմական անցյալը եւ պատերազմում տարած հաղթանակը: Առհասարակ էլ ի՞նչ վիճելիության մասին կարող է խոսք լինել: Անձամբ ես պաշտպանում եմ Ղարաբաղի ժողովրդի ազատության եւ անկախության ձգտումը: Եվ մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, որ ղարաբաղյան հակամարտության պատճառը ոչ թե կրոնն է, այլ ժողովրդի կամարտահայտությունը: Եվ դա անկարելի է հաշվի չառնել» , ասել է Սիրիայի հոգեւոր առաջնորդը:

Հիշեցնենք, որ Սիրիայի գլխավոր մուֆթինՙ շեյխ Ահմադ Հասսունը, Ղարաբաղի խնդրի իր ընկալումը բարձրաձայնել էր դեռ 2011 թվականին Սիրիայում գործող դավանանքների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:

Հատկանշական է, որ Երեւանում եւ Ստեփանակերտում գործող հայկական երկու ԱԳՆ-ները, որոնց վրա ծախսվում են տասնյակ միլիոնավոր դոլարներ, դատելով նրանց լռությունից, նույնիսկ տեղյակ էլ չեն շեյխ Հասսունի հայտարարությունից:

Ըստ ամենայնի, անցուդարձից անտեղյակ են նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի իշխանամետ լրատվամիջոցները, որոնց վրա նույնպես ծախսվում են մեծ գումարներ:

(Սերժ Սարգսյանի եւ նրա արտասահմանյան ընկերների ջանքերով ապօրինաբար փակված «Третья Сила Плюс» թերթի գլխավոր խմբագիր, Մոսկվա)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ