RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1226, Տպվել է` 245, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՏՈՒՆԸՙ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՄԵԿՆԱՐԿ

Մինասյանների ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի աջակցությունը ստացածՙ ութերորդ ընտանիքն է Սյունիքի մարզում: Ախլաթյան գյուղում այս օրերին շինարարություն է ընթանում: Կամավորության սկզբունքն սկսում է տարածվել եւ մշակույթ դառնալ նույնիսկ առանց գործընկերների միջամտության: Բնակարանաշինության ծրագրի կարեւոր ձեռքբերումներից մեկն էլ դա է:

Քսանչորսամյա սյունեցի Հրաչյան սկսել է շատ լուրջ խնդիրներ հաղթահարելՙ տարիներ առաջ... Նա կորցրել է մորը, հետո, ընտանիքի հետՙ պայքարել եղբայրներից մեկի կյանքի համար: Տան կրտսերին հաջողվել է փրկել միայն համառ ու երկարատեւ ջանքերից հետո: Ճակատագրի հարվածներից տոկուն դարձած տղաները նախ իրականացրել են մոր երազանքը. երկուսն արդեն ավարտել են բուհը եւ աշխատում են Ախլաթյան գյուղի դպրոցում: Կրտսերն ուսանող դառնալու ճանապարհին է: Այժմ էլ փորձում են կյանքի նոր էջ բացել: Երեքով թեւ-թիկունք են դարձել իրենց հորը եւ սկսել քսանութ տարի կիսակառույց մնացած տան շինարարությունը:

Կիսակառույցի ներսում ընթացող աշխատանքները համախմբել են բոլորին: Ժամանակ առ ժամանակ, տան տղամարդկանց կամավոր օգնության են գալիս հարեւանները, հարազատներն ու բարեկամները: Այդ ամենն առավելապես գնահատում է կամավորության փորձ ունեցող եւ այն արժեհամակարգ դարձրած Հրաչյան: Գործն առաջ է գնում միմյանց ոգեւորելով եւ կատակելով: Տղամարդիկ ուզում են, որ նոր տան պատերի ներսում այսուհետ միայն ուրախություն լինի:

«Երազանքներ շատ ունեմ, բայց ամենակարեւորներից մեկըՙ հորս ապահով տեսնելն է: Տարիներ շարունակ նրան չի հաջողվել տուն կառուցել: Մորս մահից եւ փոքր եղբորս առողջական լուրջ խնդիրները հաղթահարելուց հետո, մեզ հաջողվել է վերսկսել այն շինարարությունը, որը հայրս էր ուզում, բայց չկարողացավ իրականություն դարձնել: Ես ուզում եմ, որ տարիների այդ տառապանքից հետո, նա հանգիստ ապրի այն տան մեջ, որը մենք ենք կառուցում»,-ասել է տան ավագ որդինՙ 24-ամյա Հրաչյան:

Աշխատանքային գործունեությամբ պայմանավորված, գործընկերներըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի ղեկավարները, միշտ չէ, որ կարողանում են միանալ շինարարությանը: Ընտանիքների կյանքն ու իրականացվող գործընթացը, սակայն, նրանց ուշադրության կենտրոնում են: Երբեմն էլ, մինչեւ հանդիպումՙ ֆիզիկական բացակայությունը լրացվում է ուղերձով:

«Հրա՛չ, տեղեկացված եմ, թե ինչ դժվարությունների միջով է անցել ընտանիքդ: Աշխատավայրից դիմում եմ քեզ, եղբայրներիդ ու հայրիկիդ: Գիտակցում եմ, թե որքան ուժեղ եք եւ ինչ կամք եք դրսեւորել, որպեսզի հաղթահարեք կյանքի հարվածները: Պայքարեք ձեր երազանքներն իրականացնելու համար: Դուք արժանի եք հարգանքի: Եղեք լավատես եւ վստահ մտածեք, որ նոր կառուցվող տան պատերի ներսում երջանիկ օրեր եք ապրելու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ