RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1565, Տպվել է` 250, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏԻ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Աֆրիկյան պետությունների ղեկավարները հայտարարել են Աֆրիկայում ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին: Ազատ գոտու ստեղծմանը վերաբերող որոշումը ընդունվել է Նիգերի մայրաքաղաք Լագոսում տեղի ունեցած Աֆրիկյան պետությունների միության արտահերթ գագաթաժողովում: Վերջին պահին իրենց ստորագրություններն են դրել Նիգերիայի եւ Բենինի ներկայացուցիչները: Որպես ազատ առեւտրի գոտու կենտրոնակայան ընտրվել է Գանայի մայրաքաղաքը: Այժմ խոչընդոտների հաղթահարմանը հավանություն են տվել աֆրիկյան 55 երկրներից 54-ի ղեկավարները, բացի Եթովպիայից:

Բնակչության թվով եւ ընդգրկման տարածքով առեւտրական այս դաշինքը խոշորագույններից մեկն է աշխարհում: Սակայն նոր միության ՀՆԱ ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3,4 տրիլիոն դոլար, ինչը քառապատիկ պակաս է Եվրոմիության երկրների եւ վեցապատիկ պակաս Չինաստանի ՀՆԱ-ի ծավալից:

Դաշինքի հիմնադիրները մտադիր են մի քանի տարվա ընթացքում բազմակողմ առեւտրի ծավալներն ավելացնել մոտ 60 տոկոսով: Բայց դրան կարող են խանգարել թույլ ենթակառույցները, կոռուպցիան եւ զինված հակամարտությունները:

Բացի դրանից, դիտորդները մատնանշում են նաեւ աֆրիկյան երկրների տնտեսությունների ոչ այնքան բազմաճյուղ բնույթը: Պատահական չէ, որ համաձայնագրի ստորագրումը ձգձգում էր Նիգերիանՙ մայրցամաքի ամենախիտ բնակեցված եւ բավական զարգացած երկիրը, որը գրեթե ամբողջապես կախված է նավթի արտահանումից: Երկրի ղեկավարները վախենում են, որ օտար երկրների էժան արտադրատեսակների ներհոսը կարող է լրջորեն վնասել սեփական արտադրության զարգացմանը:

Ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը տեղի է ունեցել 17 տարվա դժվարին բանակցությունների արդյունքում, նշում է «Ռոսիսկայա գազետա» թերթը: Աֆրիկյան միության հիմնական նպատակը անմաքս առեւտրի ազատ գոտու ստեղծումն է: Փորձագետների կարծիքով, հենց սահմանային մաքսատուրքերն են խանգարում մայրցամաքում ազատ առեւտրի զարգացմանը:

Ինչ վերաբերում է համաշխարհային տնտեսության վրա այդ գործընթացների ազդեցությանը, պետք է նկատի ունենալ, որ Աֆրիկան ներկայումս դարձել է Չինաստանի եւ ԱՄՆ-ի աշխահաքաղաքական մրցակցության ասպարեզ: Այս իմաստով, ազատ առեւտրի գոտին կողմերի համար ստեղծում է լայն հնարավորություններ: Երբեմնի դիրքերը վերականգնելու նպատակով թերեւս կփորձեն այստեղ վերադառնալ նախկին գաղութատիրական մետրոպոլիաները, մասնավորապես Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ընդհանուր առմամբ Եվրոմիությունը: Մեծ Բրիտանիան սկսել է Աֆրիկային մեծ կարեւորություն տալ «Բրեքսիտի» կապակցությամբ, որի հետեւանքով կարող է փոխվել Եվրոպայի հետ աֆրիկյան մի շարք պետությունների հարաբերությունների բնույթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ