RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019



ԴԻՏԱՐԿՈՒՄ

Տեղադրվել է` 2019-07-04 23:07:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1655, Տպվել է` 247, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԱՄԻ 23-Ի ԹՆՋՈՒԿԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Արամի 23-ն օդում կախված է: 6 ամիս առաջ «Հայ փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի սեփականություն համարվող Արամի 23-ի պատը փլվեց: Դեպքից մեկ ամիս առաջ, երբ պատը դեռ կանգուն, բայց վտանգված էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հանձնարարական տվեցՙ զբաղվել այդ խնդրով ու ամրակայել պատը: Ոչինչ չարվեց, մինչեւ որ այն մեկ ամիս հետո փլվեց: Քաղաքային իշխանություններն այնուհետեւ ափսոսանք հայտնեցին, ասացին, որ անիմաստ քաշքշոցի հետեւանով այդպես եղավ, բայց ոչինչ, պատը կվերականգնվի: Այդ ընթացքում «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը բազմաթիվ նամակներ է գրել վարչապետից սկսած մինչեւ պատասխանատու բոլոր մարմիններին, թեՙ խնդիրը չի լուծվում, իտալացի վերականգնողները նախագիծ են մշակել, այն ե՞րբ է հաստատվելու, որպեսզի կառուցապատողը գործի անցնի: Ամիսներ շարունակ բոլոր նամակներն անպատասխան են մնացել, Արամի 23-ն ու շրջակա տարածքը շինարարության պատճառով ավելի են վտանգվել, ճաքերը մեծ ճեղքեր ու խոռոչներ են դարձել:

Քաղաքային իշխանությունները, այդ թվումՙ քաղաքապետն ու Երեւանի գլխավոր ճարտարապետն այս ամիսների ընթացքում հայտարարել են, թե քաղաքապետարանն իր գործառույթներն Արամի 23-ի հարցում ավարտել է, մնացած գործը պետք է սեփականատերն ու կառուցապատողն անեն: Մայիսի 15-ին Արթուր Մեսչյանը հայտարարեց, թե գնդակն արդեն իրենց դաշտում չէ: Տիգրան Հեքեքյանը հակառակն է պնդում, թեՙ պատի վարականգնման նախագիծը քաղաքապետարանում փակուղի է մտել, ինքը հազար ու մի նամակ է գրել, հետաքրքրվելՙ ի՞նչ եղավ նախագիծը, հաստատվո՞ւմ է, թե ոչ: Իտալացի վերականգնողներն էլ անիմաստ սպասելուց ու անորոշությունից հոգնածՙ Հայաստանից մեկնել են: Նրանց հետ պայմանագրի ժամկետն էլ ավարտվել է: Ըստ պայմանագրիՙ իտալացիները պետք է գործն արդեն սկսած լինեին, բայց քանի որ քաղաքապետարանը պատասխանն ուշացրել է, նրանք էլ թողել-գնացել են: Քաղաքապետարանին ուղղված հերթական զանգերից մեկին Տիգրան Հեքեքյանին պատասխանել են, թեՙ ձեր նամակի պատասխանը եկեք-տարեք: Հունիսի 24-ին նամակը քաղաքապետարանից վերցրել են, տեսել, որ այն մակագրված է հունիսի 6-ով:

6 ամիս Արամի 23-ի խնդիրը քնեցրել են, ոչ այո են ասել, ոչՙ ոչ: Հիմա իտալացիներին նորից պիտի հետ կանչեն, նոր պայմանագիր կնքեն. ամեն ինչ սկսեն զրոյից, երբ կարելի էր գործն արագացնել: Ե՛վ Արամի 23-ն այս ընթացքում ավելի շատ չէր վնասվի, ե՛ւ գումարներն անիմաստ չէին վատնվի: Տիգրան Հեքեքյանը մտավախություն ունի, որ վերականգնման գործընթացը դեռ երեք ամիս էլ կձգձգվի: Իսկ այս ընթացքում «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախումբը պարապելու տեղ չի ունեցել: Դա դեռ բավական չէ, հարակից տունն էլ ամեն վայրկյան փլվելու վտանգի տակ է: Տանտերն այդտեղից հեռացել է, բայց փոխարենը մի անտուն կին է մտել-ապրում է: Ամերիկայից ճարտարապետության տեխնոլոգներ են եկել, տեսել Բուզանդ ու Արամի փողոցների շինհրապարակն ու վախեցած ասել. «Այս փողոցները պետք է կողպվեն, այստեղով ոչ ոք չպետք է անցնի, որովհետեւ վտանգավոր է»: Բայց ամեն ինչ նույնն է մնացել, ինչպես որոշված է եղել նախապես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ