RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019



Տեղադրվել է` 2019-07-04 23:07:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2479, Տպվել է` 249, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱՊԵՏ ԲԼՈՒՄԲԵՐԳԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Ի նշանավորումն Նյու Յորք քաղաքի միգրացիային նվիրված փառատոնի եւ լեգենդար ներգաղթող Էնդրու Կառնեգիի մահվան 100-ամյակի, հունիսի 10-ին քաղաքի «Փլազա» հյուրանոցի Մեծ դահլիճում ավելի քան 200 նշանավոր մարդկանց ներկայությամբ, Նյու Յորք քաղաքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը գերազանցության մեդալով պարգեւատրել է դոկտ. Վարդան Գրիգորյանին կրթության, արվեստի եւ մարդասիրության ասպարեզներում իր բազմաթիվ ձեռքբերումների եւ հետաքրքրաշարժ անցյալի համար, հաղորդում է վետերան լրագրող Ֆլորենս Ավագյանը «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում:

«Նրան դասում են Ամերիկայի ականավոր այն ներգաղթողների շարքում, որոնք բարձր պաշտոնների են հասել ձեւավորելով այս երկրի մտավոր պատկերը», գրում է նա, ավելացնելով, որ միջոցառման ընթացքում 1,9 մլն դոլար է հանգանակվել Կառնեգի Հոլի, որի նախագահն է Գրիգորյանը, երաժշտական եւ սոցիալական ծրագրերի իրականացման համար:

Նախկինում Վարդան Գրիգորյանը եղել է Փենսիլվանիա համալսարանի երկրորդ օտարազգի ռեկտորը, Նյու Յորքի Հանրային գրադարանի առաջին օտարազգի նախագահը, Բրաուն համալսարանի առաջին օտարազգի նախագահը:

Հանդիսավարըՙ Կառնեգի Հոլի գործադիր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Քլայվ Ջիլինսոնն իր խոսքում նշել է, որ մեծ դաստիարակ, ղեկավար եւ մարդասեր Գրիգորյանը վառ օրինակ է, թե ինչերի կարելի է հասնել բացառիկ տաղանդի, անսահման երեւակայության եւ անխոնջ նվիրվածության դեպքում: Ոչ ոք ավելի արժանի չէր այս մրցանակին, քան Վարդանը»: Ներկաների թվում են եղել Մ. Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը, ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Մհեր Մարգարյանը, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Կառնեգի Հոլի, Ռոքֆելեր, Սթար, Ստավրոս Նիարկոս եւ Սթիվն Քելեն հիմնադրամների բարձրաստիճան պաշտոնյաներ, Նյու Յորք քաղաքի նախկին կառավարիչ Ջորջ Պատակին, Նյու Ջերսիի նախկին կառավարիչ Թոմ Մկքինը, ինչպես նաեւ բարեգործներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Կարո Արմենը, Ասո Դավթյանը, Էդուարդ Ավետիսյանը եւ Սարգիս Ջեբեջյանը:

Դոկտ. Վարդան Գիրգորյանն իր երախտագիտական խոսքում անկեղծացել է ասելով, որ փորձել է իր կյանքը ձեւավորել լեգենդար գրող եւ ժողովրդավար Ալեքսիս դը Տոկվիլի կյանքի եւ սկզբունքների հիման վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ