RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019



Տեղադրվել է` 2019-07-04 23:07:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2636, Տպվել է` 252, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱԿՈՒՄ ԵՔ, ՓԱԿՈՒՄ, ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՔ ԲԱՑԵԼ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրեր առաջ հայտարարվեց, որ Կրթության ազգային ինստիտուտըՙ նախարարի որոշմամբ լուծարվել է: Այսինքնՙ գնացել է մշակույթի ու սփյուռքի նախարարությունների մոտՙ հանգստանալու, որովհետեւ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե «հիմա ժամանակավորապես փակվում է, հետո կրկին բացելու ենք» :

Կրթության որակի լավ ու վատ լինելն իրենց ողջ քաղաքական պայքարի հիմնական խթաններից մեկը դարձրած քաղաքական ուժն այսօր համարձակվում է ձեռք բարձրացնել մի կարեւոր կառույցի վրա, որն, ըստ էության, պետք է իր ուսերին կրի պետության կրթության կազմակերպումն ու դրա հստակ ընթացքը, իսկ լավ կրթությունը լավ տնտեսություն է ենթադրում:

Այլ բան է, եթե կառույցում թերացումներ են եղել: Ավելի խիստ ու կոպիտ թերացումներ էին եղել նաեւ Հայաստանի նախկին իշխանության գործելաոճի մեջ (այսօր էլ նույն վիճակն է), բայց վիճակը շտկելու համար ոչ թե պետության «դռները» փակեցինեք ու գաղթեցինք խոպան, այլՙ իշխանափոխություն տեղի ունեցավ:

Այսօր էլ նույն «իշխանափոխությունը» պետք է տեղի ունենա Կառավարման ազգային ինստիտուտում: Եթե թերացումներ ու չարաշահումներ են եղել, մեղավորները պետք է պաշտոնանկ արվեն ու պատասխանատվության ենթարկվեն, ինչպես պահանջում է մեր երկրի սահմանադրությունը: Եթե չկան այդ թերացումներն ու չարաշահումները, ուրեմն նախարարի որոշումն այնքան էլ խելամիտ չէ, որովհետեւ այդ ինստիտուտն իրականում լուրջ կառույց է, եթե աշխատի, բայց... պետք է այնպես անել, որ աշխատի:

Երբ խոսում ենք կրթության որակի բարձրացման մասին, եւ կրթության նախարարը անվերջ խոսում է դրա մասին, արդյունքի հասնելու համար, խոսելուց ու ինչ-որ բան փակելուց բացի պետք է նաեւ աշխատենք: Ի դեպ, փակելու մասով. հետաքրքրական էՙ իր պաշտոնավարման ընթացքում, ի հակակշիռ «փակված» կառույցների, ի՞նչ է «բացել» Ա. Հարությունյանը: Անցյալի փորձն արդեն մեզ ցույց է տվել, որ «բացելը փակելուց խեր է»: Բոլոր կառույցներում էլ հնարավոր են թերացումներ ու բացթողումներ. բոլորը փակե՞նք...Եթե վաղը որեւէ դպրոցի ուսուցչական կոլեկտիվ շեղվի իր պարտականություններից, ուսուցչական կա՞զմն ենք փոխելու, թե՞ դպրոցն ենք փակելուՙ կրթության հնարավորությունից զրկելով երեխաներին:

Եթե համապատասխան նախարարությունը կարողանա ուշքի բերել ԿԱԻ-ի գործունեությունն ու «համոզի», որ ժամն է աշխատելու, ապա, համոզված եղեք, որ մեր երկրում կրթության որակը բավականին լուրջ տեղաշարժ կունենաՙ դրական իմաստով: Բայց այս պարագայում լուծարելն ամենասխալ որոշումն է, այն մեր երկրի կրթական համակարգը մեկ քայլով ավելի է մխրճում տիղմի մեջ, որից դուրս գալը հետո շատ դժվար է լինելու:

ԿԱԻ-ի հիմնական գործառույթները մանկավարժական ու ղեկավար կազմերի վարապատրաստումն է, ուսումնամեթոդական գրականության փորձաքննությունը, կրթության կառավարման եւ բովանդակային նորմատիվների մշակումը, գնահատման համակարգի մշակումն ու մանկավարժական մամուլի հրատարակումը:

Պատկերացրեք, եթե այս ամենը կատարվի ըստ պահանջի ու պատշաճի, կատարվի բոլոր այն փաստաթղթածրարային կետերի համաձայն. որքա՜ն շոշափելի կլինի ստացված արդյունքը:

Ցավոք սրտի, բացի այն, որ նախարարությունում հաշվի չեն առել այս ամենը, շրջանցել են նաեւ այն կարեւոր հանգամանքը, թե ԿԱԻ-ի լուծարումից հետո ո՞ր կառույցն է զբաղվելու վերջինիսՙ նախկինում կատարած գործառույթներով կամ արդյո՞ք որեւէ կառույց զբաղվելու է դրանով:

Հ.Գ. Անցյալ տարի Արայիկ Հարությունյանը «փակել-բացելու» բառապաշարով արտահայտվել էր նաեւ Հայաստանի Ազգային ակադեմիայի մասին: Ի՛նչ խոսք, այսօր ակադեմիան իր գործունեությամբ չի փայլում, բայց այն «լուծարելը» արդեն մի տեսակ մեջքից հարված էՙ ազգային պատմությանն ու գիտությանը: Նույնիսկ հարեւան Ադրբեջանը Գիտությունների ազգային ակադեմիա ունի...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ