RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019



Տեղադրվել է` 2019-06-28 18:29:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1607, Տպվել է` 236, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԸՙ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության արդյունքը Պառավաքարում առաջին անգամ զգացել են երեք տարի առաջ: Տավուշի մարզի սահմանապահ գյուղը դարձյալ հայտնվել է գործընկերների ուշադրության կենտրոնում: Տան վերանորոգման ու կառուցման անհրաժեշտությունն այստեղ ունեն շատերը: Աշոտ Բուլղադարյանի ընտանիքն, օրինակ, տարիներ շարունակ ստիպված է եղել ապրել անհուսալի հարկի տակ: Հակառակորդի գնդակներից շարքից դուրս եկած տանիքն անգամ պարզ ծածկի դեր չի կատարել: Ընտանիքն ավելի քան երկու տասնամյակ ստիպված է եղել ապրել խոնավության մեջ: Խնդիր, որը սպառնալիք է դարձել առողջության համար:

Գործընկերների աջակցության շնորհիվ, Բուլղադարյաններն արդեն ակտիվ շինարարություն են սկսել: Գործն առաջ է գնում կամավորների օգնությամբ, միայն թե այս անգամ շինարարությանը կամավորագրվել են տանտիրոջՙ Աշոտի հարեւանները: Բոլորը տեղյակ են. նույն ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորներն աշխատում են մեկ ուրիշ մարզում: Կողմերը կարեւոր են համարում դրական տրամադրվածությունն ու խնդիրը լուծելու պատրաստակամությունը: Կարեւորը արժեհամակարգ դարձած մոտեցումն է. ֆիզիկապես ու հոգեպես մարդուն օգնելու ձգտումը: Շահառու ընտանիքն ու աջակցող կազմակերպությունները միմյանց ուղերձ են հղել տեսախցիկների միջոցով:

«Այս օրերին, տարբեր մարզերում շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ժամանակ առ ժամանակ, երբ աշխատանքային ժամանակացույցս թույլ է տալիս գտնել փոքրիկ պատուհան, մասնակցում եմ շինարարությանը: Իհարկե դժվար է լինել բոլոր վայրերում, բայց ձգտում եմ հնարավորինս ներկա լինել եւ գործընկերներիս հետ աշխատել: Նյութական աջակցությունից բացի, շատ կարեւոր է հեռավոր մարզերում ապրող մեր հայրենակիցներին նաեւ հոգեբանորեն աջակցելը: Կամավորության սկզբունքով կատարվող աշխատանքներն այդ նպատակն են հետապնդում: Իսկ երբ ֆիզիկապես ներկա չեմ լինումՙ հետեւում եմ եւ տեղեկացվում: Առիթից օգտվելովՙ դիմում եմ բնակարանաշինության ծրագրից օգտվողներին եւ հորդորում չհուսահատվել, քանի որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ կամավորներին շնորհակալություն եմ հայտնում սրտացավ ու հոգատար վերաբերմունքի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Թեեւ մեր կողքին չեք, բայց մեզ հետ եք, ինչի համար շնորհակալ ենք: Շարունակեք աջակցել սահմանապահ գյուղերի բնակիչներին: Նրանք դրա կարիքը շատ ունեն», - ասել է տանտերըՙ Աշոտ Բուլղադարյանը :

«Այս տարի ծրագրում զգալի տեղ են զբաղեցնում Պառավաքարի բնակիչները: Շատ կարեւոր է սահմանապահ գյուղերին աջակցելը: Այստեղ ապրողները կենդանի վահան են դարձել հակառակորդի անկանխատեսելի վարքագծի դեմ: Նրանք, սակայն, այնքան ամուր են ու հաստատակամ, որ շարունակում են ապրել հայրենի գյուղում, ձգտում շենացնել այն եւ իրենց կամքով վստահություն են փոխանցում սահմանին կանգնած մեր զինվորներին: Պառավաքարն այդ գյուղերից մեկն է: Գործընկեր կառույցի հետ, ձգտում ենք հնարավորինս ուշադրության կենտրոնում պահել սահմանապահ գյուղերին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Պառավաքարում միմյանց սիրով են աջակցում: Գիտենՙ գյուղ կանգնիՙ գերան կկոտրի: Առջեւում շինարարական աշխատանքներ կսկսվեն գյուղի նաեւ այլ տներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ