RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019



ՍՓՅՈՒՌՔ

Տեղադրվել է` 2019-06-28 18:29:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2333, Տպվել է` 246, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ». ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆՇՎԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԸ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հունիսի 21-ին Մոսկվայի «Պրեզիդենտ Հոթել»-ում անցկացվեց «Ռուսաստանի հայկական սփյուռքի ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորագրով գիտաժողով, որը նշանավորեց Ռուսաստանի հայերի միության 20-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Գիտաժողովին մասնակցել են ՌԴ իշխանությունների, գիտական եւ փորձագիտական շրջանակների անվանի ներկայացուցիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայկական համայնքների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, լրագրողներ եւ անշուշտՙ Միության հիմնադիր նախագահ Արա Աբրահամյանը :

Միջոցառմանը ներկա էր եւ ելույթ ունեցավ նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը :

Միջոցառման շրջանակներում քննարկվել են Ռուսաստանի հայ համայնքի կազմավորման պատմության, ընթացիկ իրավիճակի եւ հետագա զարգացման ուղղությունների տեսլականներին վերաբերող հարցեր:

Գիտաժողովում ելույթ ունեցողների կողմից ամրագրվել է, որ Ռուսաստանի հայերի միության գործունեությունը հիմնադրման առաջին իսկ օրերից նպատակաուղղված է եղել Ռուսաստանում բնակվող մոտ 3 միլիոն հայերի համախմբմանը, տարածաշրջանում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակ զարգացմանը, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության եւ հանդուրժողականության սկզբունքների խթանմանը, խաղաղության հաստատմանն ու բարեկամության ամրապնդմանը: Արդյունքումՙ այսօր ՌԴ-ում հիմնականում ստեղծված են պայմաններՙ հայկական համայնքային եւ հոգեւոր կյանքի զարգացման համար. կառուցվում են նոր մշակութային կենտրոններ, բացվում են Հայ Առաքելական եկեղեցու տաճարներ, բազմազգ Ռուսաստանի մյուս ժողովուրդների ներկայացուցիչների հետ համատեղ լայնորեն նշվում են հայկական ավանդական տոները: Միությունը նպաստում է Ռուսաստանում մշակութային, կրթական եւ հասարակական կյանքի բազմակողմանիության պահպանմանը, հետեւողականորեն ուշադրություն է դարձնում երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակությանը, նրանց մոտ բարոյական ուղենիշերի ձեւավորմանը, հայրենակիցների հետ կապերի ամրապնդմանը:

Գիտաժողովի մասնակիցներին հեռուստակապի միջոցով ողջունել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը :

Ջերմորեն ողջունելով միջոցառման կազմակերպիչ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին եւ մյուս մասնակիցներինՙ Զ. Սինանյանն ընդգծել է նման գիտաժողովի անցկացման կարեւորությունը, ավելացնելով, որ քննարկվող հարցերի շրջանակը մեծապես հետաքրքրում է նաեւ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի նորաստեղծ ինստիտուտին:

«Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Ռուսաստանի հայ համայնքը մշտապես մեր ուշադրության կենտրոնում կլինի եւ նրա հետ համագործակցությունը ուժեղ է լինելու»,- ասել է Զարեհ Սինանյանը եւ հավելել. «Իմ առաջին այցը կլինի Ռուսաստանի դաշնություն»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ