RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019



Տեղադրվել է` 2019-06-28 18:29:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2858, Տպվել է` 244, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՙ ԱՆԹԻԼԻԱՍՈՒՄ

Առաջիկա հուլիսի 2-4-ը Անթիլիասում, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանում, տեղի կունենա Սփյուռքում հայ մամուլին նվիրված առաջին համաժողովը, նախաձեռնությամբ Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Արամ Ա կաթողիկոսի հռչակմամբ 2019 թվականը «Հայ մամուլի տարվա» շրջանակներում:

Համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել սփյուռքահայ եւ հայրենական զանգվածային լրատվական միջոցների մեծաթիվ խմբագիրների եւ լրագրողների, առանց կուսակցական, հարանվանական եւ այլ կարգի խտրականությունների: Համաժողովին մասնակցելու են նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության մամուլի ներկայացուցիչներՙ գլխավորությամբ նշանավոր հրապարակագիր, The Armenian Mirror-Spectator, «Պայքար» եւ «Ազգ» թերթերի սյունակագիր Երվանդ Ազատյանի:

Ակնկալվում են կարեւոր ելույթներ, որոնց ամփոփույքը հետագայում կհրատարակվի առանձին գրքով, ինչպես խոստանում է համաժողովի կազմակերպիչ հանձնախումբը:

Հաջողություն ենք մաղթում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ