RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2009, Տպվել է` 267, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐԵՎԱՅԻՆ ՇՔԵՐԹԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Արեգակի էներգիայի օգտագործումը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաեւ անկախ էներգահամակարգ ունենալու համար: Արեւային օրերի թիվը մեզ մոտ բավարար է լավ արդյունքներ ունենալու համար: Վերջերս 177,66 կՎտ դրվածքային հզորությամբ 564 բազմաբյուրեղ վահանակներից (72 բջիջ, 315 Վտ) կազմված արեւային էլեկտրակայանը շահագործման հանձնվեց Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասում:

Անչափ ուրախալի երեւույթ է: Շահագործման է հանձնվել նաեւ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտաում 56.7 կՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայան:

Այս էլեկտրակայանների շահագործման դեպքում տարեկան կարող ենք արտադրել մինչեւ 400 հազար ԿՎտժ էլեկտրաէներգիա: Այսքան էլեկտրական էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու դեպքում տարեկան կօգտագործվի ավելի քան 75 տոննա օրգանական վառելիք: Շրջակա միջավայր կարտանետվի ծծմբի եւ ազոտի օքսիդներ,այլ թունավոր նյութեր: Տարակույս լինել չի կարող, որ «արեւային շքերթը» մեր հանրապետությունում օրեցօր շարունակվում է: Անհրաժեշտ է մտածել այս բնագավառում ինժեներական եւ միջին մասնագիտական մասնագետների պատրաստման հարցի մասին: Հակառակ պարագայում առաջիկայում կարող ենք կանգնել լուրջ խնդիրների առջեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ