RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2149, Տպվել է` 273, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԲԵՐՏ ԾԱՂԻԿՅԱՆ: «ՉՓԱՌԱԲԱՆՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐ»

Հ.Ծ.

«Այս գիրքը կարեւոր է ոչ միայն այն առումով, որ սերունդներին է հանձնում 20-րդ դարի հայոց պատմության վերաբերյալ պահպանված բանավոր տեղեկություններ, այլեւ մանրամասնություններ Արեւմտյան Հայաստանի Քաչխար լեռան ստորոտին (Էրզրումի վիլայեթի գավառակում) գտնվող Խոտորջուր ինքնավար համայնքի (XVI-XX դդ) բնակիչների ճակատագրի մասին, որոնք հանգամանքներից դրդված (սակավահողություն, տեւական պայքար թուրք ավազակախմբերի դեմ) ստիպված են եղել պանդխտության դիմել եւ մեկնել Կովկաս, Ղրիմ, Ուկրաինա, եւայլն», գրում է «Միրոր-Սփեքթեյթրում» Արամ Արքունը գրախոսելով Ալբերտ Ծաղիկյանի վերջերս լույս ընծայած «Unsung Heroes» (Չփառաբանված հերոսներ) գիրքը, որի 43 էջերում ոգեկոչվում են մոռացված հերոսներ Արտաշես Գալուստ Գեւորգյանը, Թորգոմ Գալուստ Գեւորգյանը, Օննիկ եւ Գուրգեն Յանիկյանները եւ Ասատուր Մելիք Հասան-Ջալալյանը:

Գրքույկը ակադեմիական լուրջ ուսումնասիրություն չէ, այլ պարունակում է ընտանեկան լայն շրջանակի կապակցված իրադարձությունների շարադրանքը: Ծաղիկյանը ներկայացրել է Ահմեդ Ջեմալ փաշայի, ռուսական պետական գործիչ, իշխան Գրիգորի Գոլիցինի եւ այլոց սպանությունները: Նրա մորական կողմի տատիկի ավագ քույրըՙ Արփենիկ Ռոստոմյանը ամուսնացած է եղել Արտաշես Գեւորգյանի հետ: Իսկ հորական կողմից ապուպապի եղբայրը եղել է Ասատուր Հասան Ջալալյանը: Գուրգեն Յանիկյանի հայրը Խոտորջուրի գյուղապետ Վարդանի եղբայրն է: Իսկ Վարդանի որդինՙ Օննիկ Յանիկյանը ամուսնացած է եղել վերոնշյալ գրքույկի հեղինակի տատիկի ամենաավագ քրոջ հետ:

«Հույս ունեմ, որ գրքույկս նպաստելու է, որ Յանիկյան ընտանիքի ամերիկացի հետնորդները կապը վերահաստատեն իրենց հայկական արմատների հետ», նշել է հեղինակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ