RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2218, Տպվել է` 274, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ատենադպիրՙ Սուրեն Սարգսյան
Ատենապետՙ Հակոբ Ավետիքյան

Ռամկավար Ազատական կուսակցությունը արդեն պաշտոնապես հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերի վերջին Երեւանում տեղի կունենա կուսակցության ընդհանուր պատգամավորական ժողովը, որի ընթացքում էլ կկայանա Կենտրոնական վարչության նոր կազմի ընտրությունը եւ կուսակցության քաղաքական ու տնտեսական նոր պլատֆորմի ընդունումը:

Ներկա հիշեցման պատճառ է հանդիսացել փաստը, որ վերջերս Երեւանում տեղի է ունեցել հավաք, մասամբ Սփյուռքը ներկայացնող որոշ մարդկանց մասնակցությամբ, որոնք համախմբվելով ՌԱԿ նախկին կենտրոնական վարչության նախկին ատենապետ Մայք Խարապյանի շուրջՙ իրենք-իրենց հռչակել են նոր կենտրոնական վարչություն եւ հայտարարում են, որ իբր ներկայացնում են ՌԱԿ-ը:

Քանի որ այս անձանց մասնավոր հավաքը որոշակի շփոթ էր առաջացրել հայ հանրության շրջանակներում, ցանկանում ենք շեշտել, որ Ռամկավար Ազատական Կուսակցությունը ՀՀ-ում գործում է 1990թ-ից, իսկ պաշտոնապես գրանցվել է 1991թ հունիսից ( Երեւան, Կորյունի 19/ա) եւ իր քաղաքական գործունեությունը առանց ընդհատումների շարունակում է մինչ օրս, այսօր արդեն Երեւան, Հանրապետության 47 հասցեում:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ Պետռեգիստրում գրանցվածՙ Ռամկավար Ազատական Կուսակցությունը ոչ մի առնչություն չունի ոչ վերը նշված անձանց եւ ոչ էլ նրանց կազմակերպած հավաքի հետ:

Նշված անձանց կատարած արկածախնդրության ցավալի կողմն այն է, որ նրանք չարաշահելով Սփյուռքի նկատմամբ առկա վստահությունը եւ ներկայանալով աշխարհասփյուռ ՌԱԿուսակցության անունից, ընդունելության են արժանացել ՀՀ վարչապետի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության նախագահի կողմից: Նրանք, չներկայացնելով իրական ՌԱԿ հայաստանյան եւ սփյուռքյան կառույցներին, կեղծել եւ խաբել են, որպեսզի արժանան ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ընդունելությանը եւ դրանով իսկ փորձ անենՙ այսպես ասած լեգիտիմացնելու իրենց անօրինական լինելը:

ՀՀ-ում գործող եւ պաշտոնապես գրանցված Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը դիմելով ՀՀ եւ ԱՀ պետական ղեկավարության, խորհուրդ է տալիս վերջիններիս, որպեսզի այսուհետեւ չհայտնվեն նմանատիպ իրավիճակում եւ կապվեն ՌԱԿՙ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից գրանցված եւ կայուն տեղավայրում գտնվող գրասենյակի հետ եւ ճշտեն` արդյոք տվյալ անձը կամ անձինք ներկայացնում են Ռամկավար Ազատական կուսակցությունը, թե՞ ոչ: Նշված անձինք իրենց գործունեությամբ փորձում են վարկաբեկել Ռամկավար Ազատական կուսակցության անունը, նրա հարյուրամյա պատմությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ