ԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

1

Ան. Հ.

Հաագայից հունիսի 6- ին թվագրված մամլո հաղորդագրության մեջ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հաղորդում է, թե արձագանքելով իր համառ պնդմանը, Նիդեռլանդների խորհրդարանում բանաձեւ է ներկայացվել, որը վերաբերում է Թուրքիայի նախագահ Էրդողանիՙ 2019- ի ապրիլի 24-ի առիթով Հայոց ցեղասպանության ժխտողականությունը վերահաստատող նողկալի արտահայտությունների դատապարտմանը: Քրիստոնեական միության խմբակցության անդամ պատգամավոր Ջոել Վորդեվինդի ներկայացրած բանաձեւի տակ ստորագրել են տարբեր կուսակցությունների պատգամավորներ, իսկ արտգործնախարար Բլոկի կարծիքը բացասական չի եղել: Խորհրդարանում բանաձեւի քվեարկությունը կկայանա հաջորդ շաբաթ: Հոլանդահայերը ենթադրում են, որ մեծամասնության հավանությանն արժանացած բանաձեւը կհաստատվի: