RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019



Տեղադրվել է` 2019-05-27 12:26:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1741, Տպվել է` 234, Ուղարկվել է էլ.փոստով` 0

30 ՏԱՐՎԱ ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿՄՆԱ ԱՆՑՅԱԼՈՒՄ

Տարբեր մարզերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքներն այս օրերին իրազեկվում են բնակարանաշինության ծրագրում ընդգրկված լինելու մասին: Սպիտակում, 30 տարի վագոն-տնակում բնակվող Սահակյանները հայտնվել է գործընկեր կառույցներիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում:

Սերյոժան 88-ի երկրաշարժից ոչինչ չի հիշում. այդ ժամանակ նա երեք տարեկան է եղել: Ավերված տան, հոր եւ եղբոր կորստի մասին գիտի մոր պատմություններից: Ավելի քան 30 տարիՙ վաղ մանկությունից, վագոն-տնակում է ապրում: Երկու երեխայի հայր դարձած երիտասարդը փորձել է լուծում գտնել. գլանաձեւ վագոնին ավելացել է եւս մեկը, սակայն մետաղյա տարածքը մնացել է ճնշող ու ապրելու համար անընդունելի: Վագոն-տնակում այժմ ապրում են 5 հոգով:

Սերյոժան երազում է կառուցել իր մանկության տունը: Տարիներ առաջ, նույն տարածքում շինարարական աշխատանքներ է նախաձեռնել: Նպատակն իրականացնելու համարՙ ստիպված է եղել բազմիցս արտագնա աշխատանքի մեկնել: Սեփական ձեռքերով, բարեկամների եւ ընկերների աջակցությամբ, տարիների ընթացքում նրան հաջողվել է կիսով չափ կառուցել տունը: Ավելին անել չի կարողՙ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը», մինչեւ տարեվերջ կիրականացնեն լոռեցի ընտանիքի տարիների երազանքը: Սահակյաններն ընդգրկվել են ընթացիկ տարվա ծրագրում:

«Տարիներ շարունակ, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ, ձգտել ենք լավ օրվա հույս վերադարձնել 150-ից ավելի ընտանիքի: Մարդիկ տարբեր են իրենց կյանքի պատմություններով, ապրում են տարբեր մարզերում, տարբեր պատճառներով հայտնվել են դժվար վիճակում, բայց ունեն նույն խնդիրը: Յուրաքանչյուրի ոտքի կանգնելու փաստը մեզ ոգեւորել է ոչ պակաս, քան ծրագրից օգտվողներին: Երբ ազդարարեցինք այս տարվա մեկնարկը, աջակցելու լուրը շահառուներից մեկին հայտնեցինք անակնկալ հեռախոսազանգով: Այս ընտանիքի էլ դիմում եմ հեռուստատեսության միջոցով. ամուր եղեք: Մինչեւ տարեվերջ, մեր գործընկերների հետ, իրականություն կդարձնենք նաեւ տարիներիՙ ձեր երազանքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ