RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019



Տեղադրվել է` 2019-05-27 12:26:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2447, Տպվել է` 238, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՎԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ - 70

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Սեւանի հիդրոէլեկտրակայանի շինարարությունը սկսվել է 1940 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմը ժամանակավորապես դադարեցրեց նրա շինարարությունը: Շահագործման է հանձնվել 1949թ: Կայանային շենքի մեքենայական սրահում տեղադրված են 34,2 ՄՎտ գումարային հզորությամբ, 60 մ հաշվարկային ճնշումով, 70 մ3/վրկ ջրի ծախսով գործող երկու հիդրոագրեգատներ:

Սեւան ՀԷԿ-ը` Կասկադի առաջին աստիճանն է, որն իրականացնում է Սեւանա լճից ջրառ: Գոյություն ունի առափնյա ջրընդունիչ կայանը, որն ունի ձկների պաշտպանության համակարգ: ՀԷԿ-ի ստորգետնյա շենքը տեղակայված է 100 մ խորության վրա: Շենքում տեղակայված են երկու ագրեգատներ: Յուրաքանչյուր ագրեգատի նախագծային հզորությունը կազմում է 17.0 ՄՎտ: Սեւանա լճի ջրի մակարդակի` 18 մետր նվազելու հետեւանքով հիդրոագրեգատի անվանական հզորությունը կազմում է 12.0 ՄՎտ: Գումարային հզորությունը կազմում է 24 ՄՎտ:

Կայանի տարեկան արտադրողականությունը կարող է կազմել մոտ` 15 միլիոն կՎտԺ : Սեւանի ՀԷԿ-ի հիդրոագրեգատներն ավտոմատացված են:

Սեւան-Հրազդան կասկադը կազմված է 7 ՀԷԿ-երից, 565 ՄՎտ գումարային հզորությամբ: Նրանց շինարարությունը տեւել է ավելի քան 30 տարի: Կառուցվել է 1930-1965 թվականների ընթացքում: Սեւան-Հրազդան Կասկադն ունի կարեւոր նշանակություն մեր երկրի էներգետիկ համակարգի համար:

Ներկայումս կասկադը համարվում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի սեփականությունը: Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երը 2016թընթացքում արտադրել են 4055 միլիոն կՎտժ, իսկ 2017թ-ինՙ ավելի քան 466 միլիոն ԿՎտժ էլեկտրաէներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու դեպքում տարեկան կծախսվեր ավելի քան 120 հազար տոննա վառելիք, շրջակա միջավայր կարտանետվեին ազոտի եւ ծծմբի օքսիդներ, այլ թունավոր նյութեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ