RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2019-05-27 12:26:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2407, Տպվել է` 241, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՄՆԻ ՀՈՒՆԱԲՆԱԿ ԷԳԵՅԱՆ ԿՂԶՈՒՄ

Հ. Չ.

Խոսքը Դարդանելի նեղուցի հարավում գտնվող Իմբրոս կղզու մասին է: Այս կղզին հայտնի է դեռեւս նախահելենական շրջանից: Դրա մասին «Իլիականում» հիշատակել է Հոմերոսը: XV դարի կեսերին Իմբրոսն անցնում է Օսմանյան տիրապետության տակ եւ կոչվում է Իմրոզ, որը կղզու բուն անվան աղավաղված թուրքական տարբերակն է: Թուրքիայի Հանրապետության շրջանում բազմաթիվ տեղանունների թվում վերանվանվում է նաեւ Իմրոզը եւ ստանում թուրքական Գյոքչեադա անունը, որը թարգմանվում է «կապուտակ կղզի»:

Անվանումի թուրքացմանը զուգընթաց թուրքանում է նաեւ Չանաքքալե նահանգի վարչական տարածքում ընդգրկված Գյոքչեադայի բնակչությունը:Մինչեւ 60-ական թթ. կղզում մեծամասնություն են կազմել հույները: 1960 թ. մարդահամարի տվյալներով Գյոքչեադայում բնակվել է 5487 հույն եւ 289 թուրք: Ըստ 2007-ի մարդահամարի, բնակչության ընդհանուր թիվը եղել է 8672, իսկ 2009-ին արդեն հույների թիվը նվազել եւ հասել է շուրջ 300-ի:

Ինչ վերաբերում է վայրագությանը, ապա այդ մասին մայիսի 14-ի համարում տեղեկացրել է «Գերչեք գյունդեմ» թերթը, որի հրապարակումը նույն օրը տեղադրվել է Կ. Պոլսո «Հայթերթ» կայքեջում: Տեղեկության համաձայն, իր տանը մահացած վիճակում է հայտնաբերվել Գյոքչեադայի հույն բնակիչ Զաֆիր Փինարին: Կապված են եղել 86 ամյա զառամյալ ծերունու ձեռքերն ու ոտքերը: Դիակը հայտնաբերել եւ այդ մասին ահազանգել է հանգուցյալի հարեւանուհին: Դեպքի առնչությամբ հաուրցվել է քրեական գործ, ձերբակալվել է մեկ կասկածյալ, եւս երեքը հետախուզման մեջ են: Ժանդարմերիան հանգուցյալի աճյունը տեղափոխել է Բուրսայի դիահերձարան: «Գերչեք գյունդեմի» տեղեկացմամբ այս դաժան սպանությանն արձագանքել է «Հունական հիմնադրամների միության» նախագահ Լաքի Վինգասը, մատնանշելով. «Իմանալով դժբախտ պատահարի մասին, իսկույն հիշեցի այն հայտնի առասպելը, թե հույները հարուստ են, լիքը փող ու ոսկի ունեն: Պետք է վերջ տրվի այս կարգի մտավարժություններին»: Այլ կերպՙ թուրք հրոսակը կամ հրոսակները 86 ամյա ծերունուն սպանել են հույն լինելու համար, քանի որ հույները, ըստ թուրքական համոզմունքի, հարուստ են, հետեւաբար շատ պետք է լինի նրանց ե՛ւ փողը ե՛ւ ոսկին: Ակամա հարց է ծագում, իսկ ի՞նչ ունեն թուրքերը: Նրանք էլ հարուստ են կողոպտելու հակումով, որը գալիս է քոչվորական անցյալից եւ կենսակերպ է դարձել նրանց համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ