RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019



Տեղադրվել է` 2019-05-27 12:26:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3121, Տպվել է` 242, Ուղարկվել է էլ.փոստով` 0

WDR-Ը ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՍՓՌԵՑ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ 95-ԱՄՅԱԿԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մայիսի 22-ին ժամը 9.40-ին արեւմտագերմանական ռադիոնՙ WDR 2-ը, հիշատակեց Ազնավուրի տարեդարձըՙ 4 րոպեանոցՙ Ազնավուրի երգով ու հարցազրույցներից պատառիկներով հագեցած հաղորդման շրջանակներումՙ անդրադառնալով «Երգիչ եւ երգահան» Շառլ Ազնավուրին, ինչպես վերնագրել էր հաղորդումը: Տարեդարձը հիշատակեցին նաեւ WDR 5- ըՙ ժամը 9. 45- ին եւ WDR 3-ըՙ ժամը 17.45-ին հաղորդման շրջանակներում: Այն, որ Գերմանիայում Ազնավուրի երգերն ունկնդրում է միայն ավագ սերունդը, իսկ մի մասը նրան հիշում է Շլյոնդորֆֆի «Թիթեղյա թմբուկ» օսկարակիր ֆիլմից, գրել էինք անցյալ հոկտեմբերին «Ազգ»ումՙ Արտիստի մահվան առիթով հրապարակված մեր հոդվածում: Այս առումով Ազնավուրի տարեդարձի առթիվ WDR- ի ընդգծված ուշադրությունն առավել կարեւորություն է ստանում:

2017- ինՙ 70 տարվա կարիերայի հանրագումարը կնքվեց Հոլիվուդի Փառքի ճեմուղումՙ երկրի վրա դրոշմվեց աստղը մի արվեստագետի, որ 1300 շանսոնի, 8 լեզվով 94 երկրում ունեցած համերգների, 200 միլիոն վաճառված ձայնասկավառակների վաստակն ուներ, շեշտեց հաղորդման հեղինակը: Ռադիոընկերության կայքէջում առավել հանգամանալից է ներկայացվում Ազնավուրի կյանքն ու ստեղծագործական հաղթանակը: Ընդգծվում է, թե խաղացել է 80 ֆիլմում, այդ թվումՙ 2002- ին Հայոց ցեղասպանության թեման արծարծող «Արարատ»- ում: Հայաստանին մատուցած Ազնավուրի ծառայությունը միայն ֆինանսական չէր, 1988- ի երկրաշարժից հետո նա ավելի ուշ պաշտոնավարեց Շվեյցարիայումՙ կատարելով ՀՀ դեսպանի պարտականությունները, նշում է ռադիոյի կայքէջը:

Այն, որ տեքստը Ազնավուրի համար կարեւորագույնն էր, գրվել է բազմիցս: Այս հաղորդման մեջ էլ առանձնահատուկ ընդգծված է դա: «Տեքստից է երաժշտությունը բխում: Տեքստը տակտ ունի, ուղղակի պիտի գտնել այն», ասում է Ազնավուրըՙ բացատրելով նաեւ, թե ինչու է իր համար ատելի, երբ իր համերգներին անընդհատ ծափահարում են: «Քանի որ տեքստըՙ իմ հպարտության աղբյուրը, չեն կարող հասկանալ, ըմբռնել»:

Մահվանից երեք օր առաջ ֆրանսիական հեռուստահաղորդման ժամանակ Ազնավուրը հայտարարել էր, թե քրոջ հետ վճռել են 100 տարի ապրել: Չհաջողվեց: 94- ամյա Ազնավուրը վախճանվեց 2018- ի հոկտեմբերի 1- ին: Փարիզում հրաժեշտ տվեցին պետական արարողակարգով, Ֆրանսիայի երկու նախկին նախագահների կողքին էին նաեւ ներկա նախագահ Մակրոնն ու Հայաստանի վարչապետը, արձանագրում է WDR 2- ի կայքէջը, անշուշտ թերանալով նշել Հայաստանի նախագահի ներկայության մասին:

Պոետները Ֆրանսիայում չեն մահանում, բանաձեւեց նախագահ Մակրոնը: Բանաստեղծների երկիր Հայաստան պետության համար հույս, ուրախություն, նաեւՙ մարտահրավեր էր այս բանաձեւը: Առայժմ նյութն է հաղթում ոգեղենին: Ազնավուրի 95- րդ տարեդարձը, երկրային հրաժեշտից մեկ տարի անց հիշատակում են Գերմանիայում: Ինչ փույթ, որ բանաստեղծների, երաժիշտների, տեքստի կարեւորությունն ըմբռնող այս երկրում Ազնավուրին սոսկ երգիչ, երգահան են ասում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ