RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1624, Տպվել է` 236, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագիրը շարունակվում է: Գործընկեր կառույցներիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով, գյուղերում ներդրվում է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, որն ապահովում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն:

Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծովՙ սահմանի հեռավորությունը երբեմն հասնում է 600 մետրի: Չնայած ունեցած դիրքին ու հակառակորդի վարքագծի անկանխատեսելիությանըՙ գյուղում պահպանում են կյանքի բնականոն ռիթմն ու զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով: Ենթակառուցվածքների բացակայության ու տարբեր խնդիրների պատճառով, դա այդքան էլ հեշտ չի տրվում սահմանապահ գյուղի բնակիչներին: Տարբեր խնդիրերից, չինարեցիներն առաջնահերթ լուծման են համարել փողոցային լուսավորության ապահովումըՙ իրիկնամուտին այգուց տունդարձն ապահով անցնելու համար:

Դեռեւս 2018-ին մեկնարկած ծրագրի արդյունքում, Չինարի գյուղում տեղակայվել է 51 LED լուսարձակից բաղկացած փողոցային արտաքին լուսավորության համակարգ: Լուսավորվել են գյուղիՙ հարավից հյուսիս ձգվող, 1,700մ երկարությամբ հիմնական փողոցները:

Սահմանամերձ գյուղերը եղել եւ մնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում, ընդ որումՙ ոչ միայն ցանցի զարգացման տեսանկյունից: Ընկերությունն իր գործընկերոջՙ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ, շարունակում են առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբՙ գիտակցելով, որ դա է երկրի զարգացմանը նպաստելու երկարաժամկետ ուղին: Այդ մասին են վկայում սոցիալական կյանքի բարելավմանն ուղղվածՙ վերջին տարիների ներդրումները: Չինարիում նախկինում իրականացվել են խմելու եւ ոռոգման ջրի մի քանի ծրագրեր, իսկ մինչեւ տարեվերջ կողմերը կիրականացնեն հերթական ծրագիրը. կընդլայնվի LED լուսավորության համակարգըՙ լուսավորելով գյուղի արդեն երկրորդական փողոցներն ու գյուղի մուտք հանդիսացող գլխավոր ճանապարհահատվածը:

Ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը եւ գյուղի բնակիչները:

«Դարձյալ Չինարիում ենքՙ իրականացրած հերթական ծրագիրը գնահատելու համար: Կարեւոր եմ համարում այստեղ գործադրված ջանքերը: Առհասարակ, սահմանապահ գյուղերում ներդրում կատարելովՙ լուծում ենք ոչ միայն կոնկրետ բնակավայրի, այլեւ, ինչ-որ առումովՙ մեզանից յուրաքանչյուրի խնդիրը: Այս գյուղերում բնակվողներն իրենց ամենօրյա ջանքերով ապահովում են եւ՛ իրենց, եւ՛ յուրաքանչյուրիս ընտանիքի անվտանգությունը: Մենք էլ, տարբեր նախաձեռնություներով, հղում ենք կարեւոր պատգամ. շարունակեք ապրել ու շենացնել հայրենի հողը: Մենք ձեր կողքին ենք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայելՙ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 00:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաեւ ամբողջ գիշեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ