RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1712, Տպվել է` 236, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ԳԻՐՔ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Վերջերս լույս տեսավ Գիտական հոդվածների ժողովածու նվիրված Երեւան քաղաքին: Ժողովածուում զետեղված են Երեւանի 2800 ամակին նվիրված միջազգաjին գիտաժողովի զեկուցումները: «Երեւան 5» ժողովածուն նվիրված է Երեւանի 2800-ամյա հոբելյանին, 382 էջ:

Այն հրատարակվել է Երեւան քաղաքի պատմութան թանգարանի, ՀՀ ԳԱԱ պատմութան ինստիտուտի,Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ անցկացված գիտական նստաշրջանի նյութերի հիման վրա: Ժողովածուում ընդգրկված զեկուցումները ներկայացնում են Երեւանի պատմությունը, մշակույթը, ինչպես նաեւ ճարտարապետության, քաղաքաշինության, տնտեսության, ժողովրդագրության հարցեր:

Ժողովածուում տեղ են գտել հետաքրքրական եւ բովանդակալից բազմաթիվ գիտական հոդվածներ: Հ. Թումանյանը Երեւանում, Երեւանը հայ երաժշտության կենտրոն, Աշխարհասփյուռ հայության մայրաքաղաքը, «Մշակ» լրագիրը Երեւանի մասին եւ այլն: Տողերիս հեղինակի հոդվածը նվիրված է Երեւանի ջրաղացների պատմությանը: Ցավոք, ներկայումս Երեւան քաղաքում գործող ջրաղաց գոյություն չունի: Սակայն, Հրազդանի կիրճում կարելի է նախագծել եւ կառուցել նոր ջրաղաց ճարտարապետական բոլոր լուծումներով: Նրա միջոցով կարող ենք երեւանցիներին եւ զբոսաշրջիկներին ներկայացնել ջրաղացների մասին մեր դարավոր մշակույթը:

Ժողովածուն տպագրված է բարձր մակարդակով եւ կարող է դառնալ երեւանցիների, ինչպես նաեւ բնագավառով հետաքրքրվողների համար սեղանի գիրք:

Պատմաբան Թ. Հակոբյանի գրչին է պատկանում «Երեւանի պատմությունը» քառհատոր մեծածավալ աշխատությունը: Այն ընդգրկում է Երեւանի պատմությունը մինչեւ 1917թ.:

Երեւանը Հայաստանի մայրաքաղաք է հռչակվել 1918թ.: Կարելի է մտածել Երեւանի պատմության հինգերորդ հատորի մասին: Ներկայումս կան բոլոր նախադրյալները: Այն կարող է դառնալ յուրօրինակ նվեր ոչ միայն երեւանցիների, այլ նաեւ բոլոր հետաքրքրվողների համար: Կարելի է իրականացնել գրքի բաժանորդագրություն, ստեղծել խմբագրական հանձնաժողով եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ