RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2959, Տպվել է` 242, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՔԱՅԼԸ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ֆեյսբուքի օգտատեր Ալեն Ղուլյանն իր էջում տարածել էր մի լուսանկար, որը Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի ֆեյսբուքյան գրառման լուսապատճենն էր։ Երգչախմբի ղեկավար, պատասխանատու պաշտոն է, թվում էՙ ղեկավարն էլ պետք է, որ խելքը գլխին, բանիմաց մարդ լինի, բայց արի ու տես, որ գրառման բովանդակությունը հետեւյալն էրՙ. «Ապրիլյան քառօրյա պատերազմի 100 զոհերի թվում կան 2 Արցախցի զինծառայող, մնացածը Հայաստանից են։ Ինչպե՞ս կմեկնաբանեք»։

Ես զերծ կմնամ ուղիղ մեկնաբանություն անելուց, քանի որ սա գրավոր խոսք է, մամուլ, որտեղ հայհոյել չի կարելի, բայց, այնուհանդերձ, մեկ-երկու պարբերությունՙ ուղեղի հարթաթաթությամբ տառապող այդ մարդուն։

Նախՙ ամենասկզբի համար, հարկավոր է իմանալ, որ զոհերը ոչ թե հարյուրն են, այլ, ցավոք սրտի, ավելի շատ։ Իսկ այդ զոհերի թվում ոչ թե երկու, այլՙ ավելի շատ արցախցիներ են զոհվել, որոնց մասին այսքան ժամանակ ոչ ոք ոչինչ չի թաքցրել, նրանց անունները հայտնի են եղել եւ հայտնի են, հետեւաբարՙ կարելի է ենթադրել, որ Արմեն Արաբյանի արարքը ոչ թե անտեղյակության հետեւանք է, որը եւս չի արդարացնում արարքի հիմարություն լինելը, այլ հստակ միտումՙ «հայաստանցի-ղարաբաղցի» անջրպետը հնարավորինս խորացնելու։

Արմեն Արաբյանին բավականին կարեւոր պաշտոն է վստահված, եւ չեմ կարծում, թե նա չի գիտակցում, որ Արցախի տարածքը, Հայաստանի մյուս մարզերի տարածքից (ամբողջըՙ միասինՙ Երեւան քաղաքով) մոտ 20 անգամ փոքր է, եւ տրամաբանական է, որ բոլոր զոհերն այնտեղից լինել չէին կարող։ Ավելին, եթե մարզերով նայենք, յուրաքանչյուր մարզից, մոտավոր, տվել ենք այնքան զոհ, որնքանՙ Արցախից։

Անկեղծ ասած, ինձ նաեւ հետաքրքրեցՙ Արմեն Արաբյանն Ապրիլյան պատերազմի ժամանակ որտե՞ղ է եղել, մասնակցե՞լ է, գոնե 1000 դրամով աջակցե՞լ է, որ հիմա նման նուրբ թեմայի է անդրադառնումՙ խաղալով մեր հազարավոր հայրենակիցների զգացմունքների հետ։ Նա պետք է գիտակցեր, որ նման բանն անելը, առավել եւս նման տոնով գրառում անելն արդեն իսկ դավաճանություն է, մտավոր դավաճանություն, որ այս կամ այն կերպ ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին։ Բաքվում հաստատ կողջունեն նրա արարքն ու կնստեցնեն այնպիսի մի սեղանի գլխի, որ նման մեկն էլ նախատեսված էր Սարգիս Վեստի համար գլխատվելուց առաջ։

Հուսով եմ, որ պատկան մարմիններն այնպայման նկատի կունենա այս մարդու արարքն ու հնարավորինս արագ այնպես կանեն, որ նա թողնի երգչախմբի ղեկավարի պաշտոնը։ Իսկ ԱԱԾ-ն, պետք է, որ արդեն զբաղվի սրանով. ազգային անվտանգությանն սպառնալը հո պոզով-պոչով չի՞ լինում։

Վերջում բոլորի, նաեւ արմենարաբյանաբորո մարդկանց համար բերում եմ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված արցախցիների անուն ազգանունները.

Սպաներ ՙ

1. Օնիկ Կարոյի Գիգորյա, փոխգնդապետ, 1978թ. Ասկերանի շրջան, գյուղ Իվանյան

2. Ռոման Վլադիմիրի Պողոսյան, փոխգնդապետ, 1979թ., Հադրութի շրջան, գյուղ Դուդուկչի

3. Հովսեփ Ռաֆայելի Մայիլյան, մայոր, 1978թ., քաղաք Հադրութ

4. Սուրեն Գրիշայի Մելքումյան, մայոր, 1979թ., Հադրութի շրջան, գյուղ Տումի

5. Ռուդիկ Բախշիի Մովսեսյան, մայոր, 1976թ,. քաղաք Ստեփանակերտ

6. Մաքսիմ Վագիֆի Գրիգորյան, ավագ լեյտենանտ, 1986թ., Հադրութի շրջան, գյուղ Տումի

7. Հայ Ռուդիկի Գրիգորյան, լեյտենանտ, 1993թ., Մարտունու շրջան, գյուղ Գիշի

Ենթասպա ՙ

8. Դավիթ Յուրիի Գասպարյան, ավագ ենթասպա, 1979թ., քաղաք Ստեփանակերտ

Պայմանագրայիններ ՙ

9. Ազնավուր Ռաֆիկի Բալայան, շարքային, 1987թ., Հադրութի շրջան, գյուղ Մոխրենես

10. Անդրանիկ Մարատի Գրիգորյան, շարքային, 1986թ.,Հադրութի շրջան, գյուղ Հայկավան

11. Վարդան Սուրիկի Թադեւոսյան, շարքային, 1990թ., Հադրութի շրջան, գյուղ Հայկավան

12. Հրանտ Սամվելի Ղարիբյան, շարքային, 1947թ., քաղաք Ստեփանակերտ

13. Նոդարիկ Արտաշի Մարգարյան, եֆրեյտոր, 1963թ., Մարտակերտի շրջան, գյուղ Մատաղիս

14. Գեղամ Ռաշիդի Մկրտչյան, շարքային, 1986թ., Մարտակերի շրջան, գյուղ Վանք

15. Ղարիբ Հայասերի Սահակյան, ավագ սերժանտ, 1987թ., Հադրութի շրջան, գյուղ Տումի

16. Նվեր Սարոյի Սիմոնյան, ավագ սերժանտ, 1990թ., Հադրութի շրջան, գյուղ թաղասեր

Ժամկետայիններ ՙ

17. Վլադիմիր Ստեփանի Նարինյան, կրտսեր սերժանտ, 1996թ., Արցախ, քաղաք Մարտունի

18. Յուրի Անատոլիի Փարամազյան, սերժանտ, քաղաք Մարտունի

Կամավորներ ՙ

19. Նորայր Միքայելի Հաջիյան, 1976թ., քաղաք Ստեփանակերտ,

20. Մասիս Միքայելի Թովմասյան, 1979թ., քաղաք Ստեփանակերտ

Ներե՛ք մեզ, տղե՛րք

Հ.Գ. Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական ագրեսիայի զոհ են դարձել նաեւ չորս քաղաքացիական անձերՙ

1. Վաղինակ Թաթուլի Գրիգորյան, 2004թ., Մարտունի

2. Ռազմելա Խալափյան, Թալիշ

3. Վալերա Խալափյան, Թալիշ

4. Մարուսյա Խալափյան, Թալիշ

Հավերժ հիշատակ բոլորին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ