RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2262, Տպվել է` 243, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ

Հ.Ծ.

«Պաղեստինյան արվեստը միշտ էլ փորձել է աշխարհի ուշադրությանը հանձնել իսրայելական ագրեսիան եւ պաղեստինցիների պայքարը հանուն ազատության: 1970-80-ական թվերին այս գաղափարները արտահայտվում էին այդ ժամանակների սիմվոլիզմի միջոցով, բայց ներկայիս փոփոխություն է տեղի ունեցել: Պաղեստինյան արվեստն այժմ շատ ավելի իսկական, վավերական է դարձել», նշել է Վերա Տամարին , բազմաբնույթ մի նկարչուհի, որ վերջերս զրուցել է «Ալ Մոնիտոր» պարբերականի Բեյրութում բնակվող անկախ լրագրող Սեմ Բրենանի հետ:

Ապրիլի 30-ին Բեյրութի «Դար էլ-Նիմեր» պաղեստինյան արվեստի մշակութային կենտրոնը իր դռներն է բացել չորս նշանավոր արվեստագետներիՙ Նաբիլ Անանի, Ալիման Մանսուրի, Տայսիր Բարակաթի եւ Վերա Տամարիի աշխատանքների առջեւ: Նրանք պաղեստինյան ժամանակակից արվեստի հիմնադիրներն են, եւ իրենց գործերով ցանկանում են ցույց տալ, թե ինչպես է փոխվել պաղեստինյան արվեստը առաջին (1987-ի) «ինտիֆադայից» (որը տեւեց 5 տարի) հետո:

«Նախկինում մենք պարզապես անցյալն էինք վավերագրում, այժմ ավելի շատ փորձում ենք ներկայացնել ժողովրդի պահանջները: Այդ ժամանակ մենք մեր մշակութային գետտոյում էինք ապրում, կտրված արաբական աշխարհից», ասել է Մահսուրը, իսկ Անանին ավելացրել «Նարնջենիները Պաղեստինն էին ներկայացնում, կամ դրա մի մասը նախքան 1967-ի գրավումը, մինչդեռ ձիթենիներըՙ խորհրդանշում էին գրավումից հետո ընկած ժամանակահատվածը»:

«Ինտիֆադան»ՙ ապստամբությունը նոր էջ բացեց, եւ Պաղեստինը ներկայացրեց ամբողջ աշխարհին: Արվեստն էլ սիմվոլիզմից անցավ ավելի խորը ներթափանցելու նոր մակարդակին:

«Նոր սերունդը շատ ավելի հասուն է, խելացի, նորարարությունների ընդունակ, եւ ամենակարեւորըՙ տեսլական ունի, որն էլ ապագայի հանդեպ մեր հույսերը կրկնապատկում է», եզրակացրել է Բարակաթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ