RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019



Տեղադրվել է` 2019-05-09 03:38:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1234, Տպվել է` 224, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

Լույս է տեսել լրագրող, արձակագիր Հրաչյա Մարտիրոսյանի «Հայ-Գերմանական ռապսոդիա» գիրքը, Երեւան, Լուսակն, 2019թ. 148էջ: Գրքում զետեղված է «Հայ-Գերմանական ռապսոդիա» վեպը: Հ. Մարտիրոսյանը ընթերցողին ներկայանում է իր չորրորդ գրքով: Ավելի քան քառորդ դար հեղինակը աշխատել է ազգային ռադիում որպես հաղորդավար եւ միաժամանակ ստեղծագործել է: Երեւանյան մամուլում տպագրել է բազմաթիվ հոդվածներ` նվիրված քաղաքի տարաբնույթ խնդիրներին:

Վեպը նվիրված է արտասահմանում բնակվող դստերը` Լուսինեին այցելելու, հայրենիքից հեռացածի հանդեպ անսահման կարոտը մեղմելուն միտված նրա ծնողների ճամփորդությանը: Այն բախվում է մի շարք խոչընդոտների: Երկրի լեզուն չիմանալով նրանք շատ դժվար, գրեթե անհնարին վիճակի մեջ են հայտնվում` տեղացիների հետ շփվելու անկարողությունը եւ այլն: Գերմանիայում նրանց ապրած ժամանակահատվածը եւ վերադարձը հայրենիք հեղինակը կարողանում է գեղարվեստական հրաշալի խոսքով ներկայացնել ընթերցողին:

Գրքի տպաքանակը 150 օրինակ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ