1992 թվականի մայիսի 8-ին սկսվեց եւ հաջորդ օրն ավարտվեց Շուշիի ազատագրման գործողությունը, որը բեկեց արցախյան պատերազմի ուղղությունը դեպի հաղթանակ: Արցախցիները, ողջ հայությունը այս օրերին նշում են այդ պատմական հաղթանակը, Ստեփանակերտը դառնում է հայության հավաքատեղի: Այս տարի այն նշանավորվեց նաեւ ՀՅԴ նախաձեռնությամբ Ստեփանակերտում` մայիսի 7-ին սկսված եւ Արցախի հանրապետության Ազգային ժողովի ...
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան: Կգա ոչ միայն ՌԴ նախագահը, այլեւՙ ԵԱՏՄ ղեկավարները, մասնակցելու Երեւանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին: Լուրի աղբյուրը Հայաստանի վարչապետն է, որն ավելի վաղ Պուտինին հրավիրել էր Հայաստան: Երեւանում ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպումները կարեւոր հարթակ կարող են դառնալ` մեր խնդիրներն առաջ տանելու ...
Մինչ վարչապետ Փաշինյանը պատրաստվում էր ամփոփել իր պաշտոնավարման մեկ տարին` Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթում տպագրվեց Հայաստանի նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանի նոր հոդվածը` «Հայկականության նոր ճարտարապետություն կերտելու մասին» վերնագրով, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց «Ռոյթերին», իսկ Արցախում էլ տեղի ունեցավ մի համաժողով, որտեղ հավաքված ուժերը փորձում էին հստակեցնել ...
Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին «Անկարայի մտքի ազատության նախաձեռնությունն» այս վերնագրով հիշատակման միջոցառում է կազմակերպել Թուրքիայի մայրաքաղաքում: Միջոցառմանը ներկա է եղել մեր հասարակայնությանը հայտնի Իսմաիլ Բեշիկչին, ինչպես նաեւ քաղաքագետ Բասքըն Օրանը, իսկ միջոցարումը ապրիլի 25-ին լուսաբանել է Թուրքիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման հանդուգն կողմնակից Ալի Սաիթ Չեթինօղլուն, որը տարիներ շարունակ հետեւողականորեն պայքարում ...
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակովՙ բարերար Վարդան Նազիրյանին շնորհվել է Սբ. Ներսես Շնորհալի պատվո շքանշանՙ ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տեր Հովնան արք. Տերտերյանի:
Իշխանության ներկայացուցիչների հետ յուրաքանչյուր հանդիպում հայ հանրության ուշադրության կենտրոնում է: Առավել եւսՙ ՀՀ վարչապետի, որն իր մեկտարյա պաշտոնավարման արդյունքները նշելու նպատակով լրագրողական լայն շրջանակի հետ հանդիպման ֆորմատ էր ընտրել այս անգամՙ ազգային պատկերասրահում, կտավների ու քանդակների միջավայրում:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն եւ պետության հիմքերն ամրապնդելուն, արտաքին սպառնալիքնեից պետության անվտանգությանն ուղղված, օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք:
Ինչ լաւ կ’ըլլար, եթէ իշխանատենչ քաղաքագէտներ, երկրի ղեկավար դիրք չգրաւածՙ շախմատի մէջ մասնագիտանային, որպէսզի իրենց առնելիք որեւէ քայլէ առաջ մտածէին այդ քայլին հաւանական անդրադարձին եւ հակազդեցութիւններուն մասին, ապա որոշէին քայլը առնել, կամՙ ոչ:
Ուղիղ մեկ տարի առաջ, մայիսի 8-ին, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ: Կարծում եմ այստեղ ճիշտ բառն է հե՛նց «դարձավ», այլ ոչ թե ընտրվեց, որովհետեւ խորհրդարանական մեծամասնությունը կատարեց ընտրություն իր կամքին հակառակ, ինչպես իրենք էին ասումՙ համընդհանուր տնտեսական ու քաղաքական ճգնաժամ թույլ չտալու համար եւ գտնվելով շարժման ճնշման տակ:
Օրերս մեծ աղմուկ բարձրացրած գրքույկի մասին կարծիք է հայտնել մասնագետըՙ բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը : Լրագրողների հետ զրույցում նա դատապարտել է գրքիՙ «Հայաստան բերողների» նախաձեռնությունն ու անիմաստ համարել դա:
Մայիսի 8-ին, ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաեւ «Իմ մարմինն անձնական է» խնդրահարույց գրքին: Փաշինյանը լրագրողներին հայտնեց, որ ինքը միայն այսօր առավոտյան է հասցրել կարդալ այդ գիրքը եւ այնտեղ ոչ մի արտառոց բան չի տեսնում:
Մայիսի 9- ը Գերմանիայում աշխատանքային օր է: Պարտվածների երկրում հաղթանակած տնտեսությունն ու ռեալպոլիտիկը ներկա ժամանակ են, ուստի հեռուստառադիո լրատվությունն օրվա համայնապատկերում, ինչպես նախորդ տարիներին, պարզապես կներառի տնտեսական պատժամիջոցներից թուլացած հաղթողների երկրումՙ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող շքերթի մասին լրատվությունը: Կլոր տարեթիվ լինիՙ մի քիչ երկար կանդրադառնան: Ներկան սրբագրում է անցյալը, եւ ...
Դիվանագետ Միքայել Մինասյանիՙ ռուսաստանյան հեղինակավոր «Նեզավիսիմայա գազետայում»» հրապարակված հոդվածը «Երկու պետությունՙ մեկ նպատակ»» վերնագրով, դատելով արձագանքներից, արժանացավ ռուսահայերի հավանությանը: Հայտնի փաստ էՙ ռուսահայերը ռուսասեր են, ու առավել եւս համոզված են, որ հատկապես պատմական ներկա փուլում Ղարաբաղի խնդրով հանգուցված Հայաստանի առջեւ հառնող մարտահրավերների լուծման ասպարեզի գլխավոր դերակատարը հենց Ռուսաստանն է: Բնականաբար, ...
Մինչ Երեւանում տարբեր «խաղաղության այլընտրանքներ» ու «երկու ժողովուրդների համակեցության» բանաձեւեր են առաջարկվում, Ադրբեջանում լրջորեն պատրաստվում են պատերազմի: Սա գաղտնիք չէ, ոչ էլՙ բացահայտում, սա պարզ իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել եւ... պատրաստվել: Որովհետեւ թե՛ բանակցային սեղանների շուրջ, թե՛ այլ ամբիոններում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը յոթ երգ գիտի, յոթն ...
Մայիսի 14-ին հանրահայտ Լարա Ահարոնյանի գվարդիայի որոշ անդամներ, «Բուկունիստ» գրախանութ-սրճարանում, կազմակերպել էին «Իմ մարմինն անձնական է», 3-6 տարեկան երեխաներին հասցեագրված, նրանց շրջանում համասեռամոլություն ու անբարոյականություն քարոզող գրքույկի շնորհանդեսը: Բարեբախտաբար, որոշ մտահոգ մարդկանց միջամտությամբ միջոցառումը տապալվեց:
Հայաստանցիներիս համար մեզ սահմանակից Իրանը հանիրավի կերպով մնում է terra incognita (անծանոթ աշխարհ): Աշխարհի հնագույն երկրներից մեկն այցելուի առջեւ շռայլորեն սփռում է իր անսպառ հարստություններըՙ բնաշխարհ, բազմադարյան պատմություն, արվեստ, մշակույթ, կրոններ, խոհանոց: Բազմազանության նման տեսականի առաջարկող երկրները շատ չեն, սակայն եղած ամենամոտիկին էլ մեր հանրությունը ճանաչում է լավագույն դեպքում Երեւանի ...
Երկար տարիներ պաշտպանել եմ Հայրենիքս եւ նրա օրենքները: Հետո հանկարծ հասկացա, որ ո՛չ Հայրենիքս, ո՛չ էլ նրա օրենքներն ինձ չեն պաշտպանում, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում ես կհայտնվեմ փողոցում եւ ոտքի տակ կընկնեմ: Մի ամբողջ կյանք էր պետք ապրել, որպեսզի այդ պարզ ճշմարտությունը հասկանայի: Դեռ լավ էր, որ ժամանակին ինքս ...
Իսկ 3 տարեկան երեխան կարդո՞ւմ է, չգիտեմ, ասենք Զիգմունդ Ֆրոյդ կամ էլ, օրինակ Թումանյանի «Մարոն», որին, ինչպես հիշում ենք, նշանեցին, չոբան Սարոյին տվեցին, որն էլ անչափահաս իր կնոջը կոնֆետ էր բերում, տեսնես ինչո՞ւ... Իմ խորին համոզմամբՙ 3 տարեկան երեխան չի կարդում, եւ ուրեմնՙ 3 տարեկան երեխայի համար գիրք չի կարող ...
Միջին Արեւելքի հայութիւնը, մասնաւորաբար Սուրիոյ եւ Լիբանանի գաղթօճախները յայտնուեցան Թուրքիոյ հայատեաց քաղաքականութեան սեւեռման մէջ: Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման 104-ամեակին առիթով տեղի ունեցած պահանջատիրական բազմահազարանոց ցոյցերը, մեր երկրագունդի տարածքին այդ սարսափելի բնաջնջման պատմական իրականութիւնը ընդունող պետութիւններու եւ խորհրդարաններու բազմապատկումը, հոգեկան եւ մտային խանգարումներ պատճառած էին ինքնակոչ «սուլթան» Էրտողանին: Թուրքիոյ քաղաքապետական ընտրութիւններուն խայտառակ ...
Որեւէ հեղափոխություն, իշխանության ոչ-սահմանադրական կամ ժողորդախոսակցական լեզվովՙ ոչ-բնական փոխանցման յուրաքանչյուր փորձ ուղղակի հանցանք է պետության ու ժողովրդի հանդեպ: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը, ում ուզում է դուր գա-չգա, ճիշտ այդպիսին էր: Կգա ժամանակը, եւ սերունդները նրա՛ն էլ, նրա հետ իշխանության եկածների՛ն էլ խստորեն կդատապարտեն: Քանզի ամեն հեղափոխություն տասնամյակներով, երբեմն նաեւ մեկընդմիշտՙ ...
2018 թվականին Հայաստանում արտադրվել է 7 մլրդ 776 մլն 900 հազար կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 0,2 տոկոսով: 2018 թվականին Հայաստանում արեւային էլեկտրակայաններն արտադրել են 5 մլն 100 հազար կՎտժ էլեկտրաէներգիա: Այսքան էներգիա ՋԷԿ-երում արտադրելու դեպքում կօգտագործվեր ավելի քան 1500 տոննա վառելիք:
- Ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանն ընդունեց հայ ժողովրդին կարեկցանք հայտնելու մասին հայտարարությունՙ 1915 թվականի ցեղասպանության առիթով, որն ըստ էության առաջին դեպքն էր այդ երկրի պատմության մեջ: Ինչպե՞ս ստացվեց նման հայտարարության ընդունումը եւ ի՞նչ դեր կատարեց Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը: Ո՞րն էր այդ փաստաթղթի հիմնական պատգամը:
Լույս է տեսել լրագրող, արձակագիր Հրաչյա Մարտիրոսյանի «Հայ-Գերմանական ռապսոդիա» գիրքը, Երեւան, Լուսակն, 2019թ. 148էջ: Գրքում զետեղված է «Հայ-Գերմանական ռապսոդիա» վեպը: Հ. Մարտիրոսյանը ընթերցողին ներկայանում է իր չորրորդ գրքով: Ավելի քան քառորդ դար հեղինակը աշխատել է ազգային ռադիում որպես հաղորդավար եւ միաժամանակ ստեղծագործել է: Երեւանյան մամուլում տպագրել ...
ԱՄՆ Պետդեպարտամենտը ուզում է Իրանին զրկել հարստացված ուրանը ռուսական ուրանի խտանյութի հետ փոխանակելու հնարավորությունից, արձանագրում է Bloomberg գործակալությունը: Մոսկվային սպառնում են նոր պատժամիջոցներ, եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են դրանց հնարավոր հետեւանքներից, եւ միայն վաշինգտոնյան ճուռակներն են գոհունակություն արտահայտում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին հայտարարեց, որ ռուսական անձնագրերի շնորհման պարզեցված կարգ կարող է կիրառվել ոչ միայն Դոնբասի, այլեւ ամբողջ Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ: Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանեց, թե ռուսական անձնագրեր կարող են ստանալ քրեական անցյալ ունեցող անձինք, իսկ ուկրաինական ...
Չինաստանը չի մասնակցի միջուկային սպառազինությունների կրճատմանը վերաբերող եռակողմ բանակցություններին: Այդ մասին մայիսի 6-ին հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, հայտարարում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գարնանային տոների առթիվՙ «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi» եւ այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում հաճախորդները կստանան 50 ԳԲ ինտերնետ եւ «Y» սակագնային պլան 30 օրով: