RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019



ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ

Տեղադրվել է` 2019-05-02 23:35:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2692, Տպվել է` 236, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՎԱԿ ՀԱՃԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՊԱՐՏԱԿԵԼ ԻՐ ԽԱՐԴԱԽ ԼԻՆԵԼԸ

«Ազգ»ի խմբագրություն

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը 2019 թ. ապրիլի 22-ին դատական կազմի անդամների (նախագահողՙ Ռ. Հակոբյան) միաձայնությամբ ընդունած N ԴԴ6-Ե-3294 վճռով փաստորեն վերջ դրեց իր խարդախություններով լիբանանահայությանը հայտնի Սեւակ Հաճի Հակոբյանի ինքնարդարացման տվայտանքներին:

Փաստորեն ՀՀ Վճռաբեկ դատարանը երրորդ եւ բարձրագույն ատյանն էր մեր դատական համակարգի, որը մերժեց ընդունել Սեւակ Հաճի Հակոբյանի դատական հայցը ընդդեմ «Ազգ» օրաթերթի եւ նրա խմբագիր Հակոբ Ավետիքյանի: Նախապես նման որոշում կայացրել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Գ. Մազմանյան) եւ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավորներՙ Կ. Չիլինգարյան, Ա. Մկրտչյան, Մ. Հարթենյան):

Սեւակ Հաճի Հակոբյանի դատական հայցերի առիթը «Ազգ» թերթում Հ. Ավետիքյանի ստորագրած հոդվածն էր, որտեղ հոդվածագիրը հայոց լեզվի դեմ նրա մեղանչումները քննադատելուց զատ անդրադարձել էր նրա բարոյական կերպարին եւ նրան բնութագրել որպես «վավերական խարդախ», նկատի ունենալով նրա ֆինանսական խարդախությունները, չեկերի կեղծումները եւլն, որոնք լիբանանյան տարբեր դատարաններում նախապես քննվել եւ հաստատվել էին ու նրան տարբեր ժամկետներով բանտարգելության էին առաջնորդել:

Ամենահատկանշականն այն էր, որ Սեւակ Հաճի Հակոբյանը հայաստանյան դատարաններին ներկայացրած իր հայցերում պահանջել էր պարտավորեցնել «Ազգ» թերթին ու նրա խմբագրին հերքել «վավերական խարդախ» որակումը, ներողություն խնդրել իրենից եւ որպես փոխհատուցում վճարել, ոչ ավել ու ոչ պակաս, ընդհանուր շուրջ 435000 դոլարին համարժեք դրամ:

Իր որոշման ավարտին ՀՀ Վճռաբեկ դատարանը ընդգծում է, որ վճիռը «օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման»:

Չիմացողներին տեղեկացնենք, որ Սեւակ Հաճի Հակոբյանը խմբագիրն է ՌԱԿ Լիբանանի պաշտոնաթերթ «Զարթօնք» օրաթերթի, ատենապետը ՌԱԿ Լիբանանի Շրջանային վարչության, ատենադպիրը ՌԱԿ անօրինական «կենտրոնական վարչության» եւ, ըստ որոշ տվյալների, պատրաստվում է շուտով գլխավորել այդ անօրինական վարչությունը:

Վավերական խարդախին հորդորում ենք որոնել արդարադատական նոր ատյաններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ