ՄԱՀԱՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

5

Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո, ապրիլի 24-ին իր մահկանացուն է կնքել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀԽՍՀ ժուռնալիստների միության անդամ, ՀԺՄ «Ոսկե գրիչ» մրցանակակիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:

Տիգրան Ֆարմանյանը 1970-75թթ. սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում: Աշխատանքային գործունեությունը սկսել է «Երեկոյան Երեւան» թերթում, որտեղ 1976-87թթ. եղել է թերթի թղթակից, ավելի ուշՙ բաժնի վարիչ, 1987-90թթՙ ՀԿԿ Երքաղկոմիտեի գաղափարախոս, բաժնի հրահանգիչ, 1990-95 թթ.ՙ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի մեկնաբան, գլխավոր խմբագրի տեղակալ, «Փետրվար» երիտասարդական հավելվածի խմբագիր, 1995-2001թթ. ՙ ՀՀ ՆԳՆ «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, 2001թ.իցՙ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր:

«Ազգ»ը խորապես ցավակցում է հարազատներին, ընկերներին, «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեր գործընկերներին: