RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019



Տեղադրվել է` 2019-04-26 00:33:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2554, Տպվել է` 236, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԳԻՐԸ ԱՊՐԻԼ 24-Ի ԱՌԹԻՎ

ՌԵՋԵՓ ԹԱՅՅԻՓ ԷՐԴՈՂԱՆ, ՆԱԽԱԳԱՀ

Նամակ Թուրքիո հայերի Պատրիարքի ընդհանուր փոխանորդ մեծարգո Արամ Աթեշյանին, 24.04.2019

Թուրքիո հայերի պատրիարքի ընդհանուր փոխանորդ մեծարգո Արամ Աթեշյան,

Իմ շատ հարգարժան հայ քաղաքացիներ,

Ձեզ սրտանց ողջունում, հարգանքներս եմ հայտնում:

Նախքան նամակիս անցնելը ես հարգանքով հիշում եմ մեծարգո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, որին կորցրել ենք 2019 թ. մարտի 8-ին. ցավակցություններս եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին եւ ողջ հայ համայնքին:

Առաջին Աշխարհամարտի դժվարին պայմաններում կյանքից հեռացած օսմանյան հայերին այս տարի եւս հարգանքով հիշատակում, ամենայն անկեղծությամբ ցավակցում եմ նրանց թոռներին:

Ինչպես ամեն մի կայսրության փլուզման շրջանին, այնպես էլ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մարդիկ երկրի ներսում թե հարակից տարածքներում ողբերգական օրեր են ապրել: Վարակիչ հիվանդությունների,արտագաղթերի, պետական իշխանությունների թուլացման հետեւանքով ակտիվացած ավազակախմբերի եւ զինյալ խմբավորումների առաջացրած խառնակչությունների պատճառով կյանքից հեռացած օսմանյան այլ քաղաքացիների համար նույնպես հայցում եմ Ալլահի ողորմությունը:

Հայ համայնքը օսմանյան թե հարյուրերորդ տարեդարձը բոլորելու շեմին գտնվող հանրապետության շրջանին մեծացրած շատ արժեքավոր զավակներով հսկայական նպաստ է բերել մեր երկրին:

Ինչպես երեկ, այնպես էլ ներկայումս մեր հայ քաղաքացիները, որպես երկրի իրավահավասար, ազատ քաղաքացիներ, կարեւոր դերակատարություն են ստանձնել մեր սոցիալական, քաղաքական եւ առեւտրական կյանքի բոլոր ոլորտներում:

Պատմության ընթացքում վիշտն ու ուրախությունը հավասարապես կիսող այս երկու ժողովուրդների վերքերի ապաքինումն ու առնչությունների էլ ավելի ամրապնդումը մեր ընդհանուր նպատակն է:

Մենք ձեր վշտերը թեթեւացնելու, ձեր առջեւ ծառացած խնդիրներին լուծում տալու հարցում շարունակելու ենք լինել ձեր կողքին:

Ուզում եմ հատկապես շեշտել հետեւյալ հանգամանքը. Մեր երկրում բնակվող հալ համայնքի անդորրը, անվտանգությունն ու երջանկությունը մեզ համար առանձնակի կարեւորություն ունի:

Նրանք ովքեր գեթ մեկ հայ քաղաքացու խորթության ու օտարման պատճառ կդառնան, իրենց դեմ մեզ են տեսնելու:

Օգտվելով առիթից հոգեւոր նոր առաջնորդի շուտափույթ ընտրություն եմ մաղթում հայ համայնքին եւ հաջողություններ ցանկանում: Հավատում եմ, որ համատեղ ապագա կերտելու ճանապարհը մեկ եւ միասնական լինելու մեջ Է:

Հետեւաբար ցանկանում եմ առիթ չտալ նրանց, ովքեր կփորձեն խեղաթյուրել մեր համատեղ անցյալն ու պատմությունը կօգտագործեն որպես քեն, ատելություն, թշնամանք սերմանելու միջոց:

Այս մտքերով մեկ անգամ եւս հարգանքով հիշատակում եմ Առաջին Աշխարհամարտի տարիներին զոհված օսմանցի հայերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ