RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019



ԹՈՒՐՔԻԱ

Տեղադրվել է` 2019-04-11 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1025, Տպվել է` 133, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ՓՈՐՁԻ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՕՍՄԱՆ ԿԱՎԱԼԱՅԻՆ

Հակակառավարական բողոքի ակտիվ մասնակիցներ «անտրամաբանական» եւ «անօրինական» են համարել թուրք գործարար եւ բարեգործ Օսման Կավալայի դեմ հարուցված մեղադրանքը, թե իբր նա փորձել է իր համախոհների հետ տապալել Էրդողանի կառավարությունը: «Arabnews.com-ը» Ստամբուլից հաղորդում է, որ Կավալան 2017 թվից գտնվում է կալանքի տակ 2013 թվի այսպես կոչված «Գեզի պարկի» խռովություններին ակտիվ մասնակցություն ունենալու մեղադրանքով: Դա ամենամեծ մարտահրավերն էր ուղղված Էրդողանի կառավարության դեմ: Դատավարությունը նախատեսված է անցկացնել հունիսի 24-ին:

Օսման Կավալան «Անադոլու կուլտուր» հաստատության նախագահն է եւ մեծ հարգանք է վայելում ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: «Amnesty International» միջազգային կազմակերպությունը նրա, Յիգիթ Ակշակօղլու եւ 14 ուրիշների դեմ հարուցված մեղադրանքը Գեզի պարկի պատմությունը վերաշարադրելու եւ մարդու իրավունքների ականավոր պաշտպանների ձայնը լռեցնելու փորձ է համարել, պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակել:

«Այդ բողոքի ցույցերը խաղաղ բնույթ էին կրում եւ ոչ մի փաստ չկա, որ նրանքՙ ցուցակում ընդգրկված այդ 16 անձնավորությունները որեւէ կապ ունեին բռնության գործողությունների եւ հասարակական անկարգությունների հետ: Ուստի պահանջում ենք, որ մեղադրանքները հանվեն եւ կալանավորված անձինք առանց նախապայմանների ազատ արձակվեն», ասված է «Amnesty-ի» Թուրքիայի Արդարադատության նախարարին ուղղված նամակում: Հ.Ծ.

Խմբ. կողմից.- Օսման Կավալան իսկապես լուսավորյալ, բազմակողմանի զարգացած եւ առաջադեմ մտավորական է: Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը նա հասել է Արեւմտյան Հայաստանի տարածքում հայկական քաղաքակրթական ժառանգությանը ծանոթանալու, գնահատելու ճանապարհով: «Ո՞ւր է հեռացել, ինչո՞ւ է հեռացել եւ ի՞նչպես հեռացել այդ քաղաքակրթությունն ստեղծած ժողովուրդը»: Սա՛ է եղել Ճշմարտությունը բացահայտելու նրա հարցադրումը: Ու երկրորդՙ բնականորեն դրան հաջորդող հարցադրումը եղել էՙ «ինչպես կարելի է նման մշակույթ ունեցող ժողովրդին ջարդելը, բռնագաղթեցնելը, թուրքական պետության համար ինչպիսի՜ կորուստ է նման ներկայությունից ինքնազրկվելը»: Նա այլախոհ էր իսկապես, բայց երբեք չի եղել կրոնամոլ, բնավ չէր կարող լինել իշխանության դեմ բռնությունների մասնակից: Հետեւաբար ավելի քան ծիծաղելի է «գյուլենականության» հանցանքով նրան առաջադրված մեղադրանքը:

Նկար 1. Օսման Կավալա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ