RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019



Տեղադրվել է` 2019-04-11 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1032, Տպվել է` 133, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՆ. ՋԵՖՐԻ ՀԱՐԻԿՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԱՄՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՕԴՈՒԺԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Հ.Ծ.

ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար առաջադրվելու կապակցությամբ գեներալ Թոդ Ուոլտերզին այսուհետ իր նախկինՙ Եվրոպայում Մ. Նահանգների օդուժի հրամանատարի պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել է հայազգի գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիկյանը , որ մինչ այժմ փոխհրամանատար էր ինչպես Եվրոպայում, այնպես էլ Աֆրիկայում տեղակայված ամերիկյան օդուժի: Այս մասին մարտի 26-ին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակից Պատրիկ Շանահանը , նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփն է Ջեֆրիին առաջադրել այդ պաշտոնում: Սպասվում է, որ Սենատը հաստատի նրա թեկնածությունը:

Ինչպես Ուոլտերզը, Հարիկյանը նույնպես կործանիչ ինքնաթիռների օդաչու է եւ ավարտել է 1985-ին Կոլորադո Սպրինգզի ամերիկյան օդուժի ակադեմիան: Ունի F-22, F15C եւ MQ-1 տիպի ինքնաթիռներ վարելու ավելի քան 4000 ժամվա փորձառություն: Մասնակցել է Պանամայի «Just Cause», Իրաքի «Desert Storm» եւ այլ մարտական առաքելություններին: Նախքան Եվրոպայում ծառայության անցնելը նա աշխատել է Մ.Ն.ի օդուժի կենտրոնական հրամանատարությունում, ակտիվ մասնակցություն ունենալով «իսլամական պետության» դեմ իրականացված գործողություններին: Եվրոպայում եւ Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատարի պարտականությունները ստանձնելով նա վերահսկելու է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 104 երկրներում տեղակայված ամերիկյան օդուժի գործողությունները: Այս մասին է տեղեկացնում Ջենիֆեր Սվանը «Stars and Stripes» պարբերականում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ