RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019



Տեղադրվել է` 2019-04-11 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1072, Տպվել է` 132, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆԸ ՊԵ՞ՏՔ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Brexit-ը Վրաստանին հնարավորություն է ընձեռում անդամակցելու Եվրոմիությանը, որ Վրաստանը պետք է օգտվի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց եւ սեփական փաստարկները ներկայացնի ի նպաստ ԵՄ անդամակցության: Ըստ որում, Վրաստանի ղեկավարը նշել է, որ ամռանը Բաթում քաղաքում տեղի կունենա ԵՄ առաջնորդների կոնֆերանս, որը «հրաշալի հնարավորություն կդառնա Վրաստանի շարժման ուղղությունը ներկայացնելու համար»:

Նոր երկրների եվրոինտեգրման հետ կապված իրավիճակը ներկայումս հետեւյալն է: Բրյուսելը ձեւացնում է, թե հնարավորություններ է թողնում Թուրքիայի անդամակցության համարՙ դրանք հետաձգելով անորոշ ժամկետով: Անկարան պնդում է, որ առաջվա պես ուզում է դառնալ ԵՄ անդամ, բայց պաշտոնական մակարդակով Եվրոմիությանը մեղադրում է իսլամատյացության մեջ եւ հայտարարում է, թե «ԵՄ-ը տրոհման շեմին է», եւ թե «Մեծ Բրիտանիան բրյուսելյան բույնը լքող լոկ առաջին ծիծեռնակն է»: Բայց Թուրքիայի հարցը կարծես թե հասկանալի է: Եվրոպան վախենում է այդ իսլամական երկրի անդամակցությունից, որի բնակչության թիվը առաջիկա տարիներին կարող է հասնել 100 միլիոնի, որը վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար: Ինչ վերաբերում է Ուկրաինային, նա թեեւ քրիստոնեական պետություն է, բայց իր ոչ մեծ չափերով եւս մտահոգում է եվրոպացիներին:

Կարող է թվալ, թե եվրոինտեգրմանն ուղղված 2014 թ. մայդանային գործողությունները իրականում կարմիր լույս վառեցին դեպի Եվրոպա տանող ճանապարհին: Ուկրաինան դարձավ պատերազմող երկիր, կոռուպցիան հասել է ահռելի չափերի, երկիրը տնտեսապես թուլացել է: Այսինքն, Եվրոպան այդ երկիրը հեռացրեց Ռուսաստանից, բայց այդպես էլ չմոտեցրեց իրեն:

Իսկ ինչո՞ւ Եվրոպա չեն ընդունում քրիստոնեական փոքր երկիր Վրաստանինՙ նրան պահելով առկախ վիճակում: Իրենքՙ վրացիները, լավ գիտեն դրա պատճառները «թՐցջՌÿ online» տեղեկատվական հարթակը միանգամայն անաչառ կերրպով մատնանշում է գլխավոր պատճառները: Առաջինն աշխարհագրությունն է: Ֆիզիկական աշխարհագրության տեսակետից Վրաստանն առհասարակ Եվրոպայի մեջ չի մտնում, թեպետեւ սահմանակից է նրան: Եվրոպան (կամ Արեւմուտքը) ավելի շուտ քաղաքակրթային հասկացություն է, իսկ քաղաքակրթությունը դրսեւորվում է կացութաձեւի եւ հաստատությունների մեջ: «Վրացիները ձգտում են, որ իրենց մոտ էլ այդպես լինի, բայց դեռ այդպես չէ: Վրաստանն աշխարհի կենտրոնը չէ, եւ երբեք չի լինի համաշխարհային առաջնորդների ուշադրության կենտրոնում», գրում է հարթակը: Չնայած Եվրոմիության հետ Վրաստանի ստորագրած բազմաթիվ համաձայնագրերին եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, Արեւմուտքը հատուկ վրացական օրակարգ չունի: Այստեղ եւս գործում է նույն մոտեցումը. հնարավորինս հեռացնել Ռուսաստանից, բայց իրեն շատ չմոտեցնել: Մինչդեռ Բալկաններում ամեն ինչ տեղի է ունենում ուրիշ ձեւով եւ պատմականորեն պայմանավորված է:

Հետաքրքրական է, որ դեռ վերջերս բրիտանական լրատվամիջոցները Զուրաբիշվիլուն ներկայացնում էին բարձրակիրթ, շքեղ փարիզուհու կերպարով, որին համեմատում են վրացական Թամար թագուհու հետ : Նրանց կարծիքով, դիմանկարի կատարյալ ամբողջականության համար պակասում է միայն բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Իսկ հիմա հանկարծ նկատեցին Զուրաբիշվիլու բացասական վերաբերմունքը Անգլիայի հանդեպ, որի ԵՄ-ից դուրս գալը ոչ թե բացեց, այլ փակեց Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպա: Զուրաբիշվիլին անհանգստացած է Բրյուսելում խորացող ճգնաժամից, որը կասկածելի է դարձնում իր երկրի անդամակցությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ