RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019



Տեղադրվել է` 2019-04-11 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1639, Տպվել է` 133, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱՌ ՋԱՆ

Հ. ԱՖՅԱՆ

Երջանկահիշատակ Վրեժ Իսրայելյանը մի սիրուն պատմվածք ունի: Չէ, շատ սիրուններն ունի, բայց այս մեկը... կոչվում է «Սոնան եւ պատերազմը»: Այնտեղ մի սասունցի պապ կա: Ուրեմն այդ պապը, դիմելով իր թոռանը, որն արդեն մեծացել է ու կռիվ է գնացել, ասում էրՙ «Գառ ջան, երբ մորուքավորները շատանում են, ուրեմն պատերազմ է սկսվելու»...

Կարդացեք այս պատմվածքը, եթե դեռ չեք կարդացել: Ոչ թե, որ պատերազմ չլինի. դա կարդալ-չկարդալու հետ կապ չունի, երանի՜ ունենար...այլ, որպեսզի իմանանք, թե պատերազմն ինչից է սկսվում ու բռնություն չքարոզենք: Ադրբեջանի դեմՙ ջհանդամը, ազգամիջյան:

Չէ, ես հասկանում եմ, երբ մարդիկ, կամ ինչպես ասում ենՙ մեր նշանակությունը բարձրացնելու համարՙ քաղաքացիները կարող են պահանջել, որ պետությունը Պողոսի ունեցվածքը վերցնի ու Պետրոսի թոռներին տա, քանի որ քաղաքացիները համոզված են, որ Պողոսը տարիներ շարունակ կեղեքել է Պետրոսի տունն ու սիրտը, ինչի հետեւանքով խեղճ մարդը հոգին տվեց: Բայց ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարող են քաղաքացիները պահանջել, որ Պողոսին սպանեն, չսպանեն, գյուլլեն, չգյուլլեն, դանակը մտցնեն փորը, մի լավ թափ տան, հետո հանեն ու նորից գյուլլեն:

Բա այս ցանկությունները քաղաքացիակա՞ն են: Լավ, ասենքՙ քաղաքացիական են, բա պետություն չկա՞, որ ասիՙ քաղաքացի ջան, հանգիստ նստիր տեղդ, մարդասպանության եւ դրա կոչի բացառումն իմ առաքելությունն է, քանի ես կամ, դու չես կարող պատժել: Պետություն-քաղաքացի իբր ամբողջության մեջ, պատժողը պետությունն է: Այնտեղ, որտեղ քաղաքացին դանակն առնում է ձեռքն ու աջ ու ձախ փրթում, կապ չունի փողոցում, թե ֆեյսբուքում, պետություն կա՛մ չկա, կա՛մ կա, բայց կաղ է, կամ էլ կա ու քաղաքացուն հանցակից է: Ուս-ուսի տվածՙ գնում են անդունդի եզրին կանգնեն... չէ՜, ցած գլորվել չկա, հիանանՙ հայրենի երկրի լեռներով, գետերով:

Երեւի հենց այդ լեռների մեջ ու գետերի կողքին է Վրեժ Իսրայելյանը գտել այն կորած-մոլորած գյուղը, որտեղից 11 մարդ պատերազմ է գնում: Իբրեւ կամավոր, բայց մենք հո գիտե՞նք, որ պատերազմները մարդկանց կամքով չեն սկսվում, պետությունների կամքով են: Այս 11-ից տասը զոհվում են, մեկը հենակներով վերադառնում է գյուղ: Գյուղացիները շրջապատում են էս մարդուն, թե բա պատմիր, պատմիր-տեսնենք էդ ի՞նչ բան է պատերազմը: Այս հաշմանդամ իմաստունը ասում է. այ ժողովուրդ, ի՜նչ պատերազմ, ի՜նչ բան...մարդասպանություն էր:

Չգիտես ինչու մարդիկ ու քաղաքացիները ավելի ու ավելի շատ են հանդիպում կորած-մոլորած գյուղերում: Այսինքն ինչո՞ւՙ չգիտես ինչու...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ