RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019



Տեղադրվել է` 2019-04-11 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1211, Տպվել է` 134, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ԴՐՈՇԻ ԳՈՒՅՆԵՐԸ ԹՐՅՈՒԴՈՅԻ ՈՏՔԵՐԻ ՈՒ ՈՏՆԱՄԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը մաքսատան աշխատակցին դրոշի վիճակի համար նկատողություն արեց: Չնայած, դա ամենեւին էլ նկատողություն չէր, դա պարզ ստորացում էր, նվաստացում: Վարչապետը հրապարակավ նվաստացրեց այն քաղաքացիներից մեկին, որոնց համար, պետական մակարդակով, օրացույցի 365/6 օրերից մեկը կարմիրով է նշվելու, որպես տոն: Ավելինՙ վարչապետը նույն աշխատակցին հրահանգեց լվանալ դրոշը, ստենդ պատրաստել, այն դնել դրա վրա եւ աշխատանքից ազատման դիմում գրել: Չնայածՙ վարչապետն իրավունք չունի մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատվելու դիմում գրելու հրահանգ տալ, եթե ինքը դեմ է նախկին իշանությունների գործելաոճին, եթե ինքը դեմ է անօրինականություններին, եթե ինքը կողմ է օրենքին: Ինչեւէ, դառնանք բուն թեմային:

Ես միշտ երազել եմ մեր երկրի ղեկավարի աթոռին տեսնել մի մարդու, ով այսքան մեծ պատկառանք կտածի ՀՀ պետական դրոշի հանդեպ: Որովհետեւ դրոշը գաղափար է, հոգի, որով պետք է ապրենք, առաջնորդվենք, որը պետք է սիրենք մեր հայրենիքի չափ: Բայց, ներեցեք, նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ ՀՀ պետական դրոշի գույներով գուլպաներ էր նվիրել Կանադայի վարչապետինՙ ինքը նույնպես կրելով դրանցից: Մի տեսակ անհասկանալի բան կա. կա՛մ վարչապետն այն ժամանակ չի հասկացել, որ դա ՀՀ դրոշն է, ինչը գրեթե բացառում եմ, կա՛մ նոր է սկսել արժեւորել այն եւ գտել է, որ պետք է այն բարձրում լինի, ոչ թե որեւէ երկրի պաշտոնյայի ոտքերը պարուրած:

Ինչ խոսք, պարզ երեւում էր, որ մաքսատան դրոշին թշվառները երկար ժամանակ ուշադրություն չեն դրաձրել, բայց դրա համար, ամբողջ աշխարհի առաջ նվաստացնել մի մարդուն, մեղմ ասած, ճիշտ չէր: Դրոշը բարձրում եւ մաքուր պահելու պարտականությունը բոլորինն էՙ մաքսատունը մաքրողներից մինչեւ տնօրեն, եւ եթե աշխատակիցը մեղավոր է, նույն չափ մեղավոր է նաեւ վերնախավը: Այդ տոնով պետք էր խոսել մաքսատան բոլոր աշխատակիցների հետ, ովքեր առնչվել են դրոշի հետ, ովքեր ամեն օր անցել են կողքով, բայց առանձին, առանց տեսախցիկների, որովհետեւ նույն տոնով կարող է ժողովուրդը խոսել Փաշինյանի հետՙ իրենց պետական խորհրդանիշով օտարերկրացու ոտքերը ծածկելու համար:

Ի դեպ, մաքսատան աշխատակցին նկատողություն անելիս, առաջ կամ հետո, վարչապետ Փաշինյանը պետք է գիտակցեր, որ փոշին մեր պետական դրոշն այնքան չի նվաստացրել, որքան նվաստացրել են վերջինիս ներքո ելույթ ունեցող տրանսգենդերը, անցյալ տարվա ապրիլ ամսին դրոշի գույներով կրծքկալ կրող ֆեմինիստներն ու... Ջասթին Թրյուդոյի ոտքերը:

Գոյություն ունի հայելի, որի մեջ մարդ պետք է ամեն օր նայի. կարծես դրա մասին մեր վարչապետը տեղյակ չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019

AZG Daily #14, 12-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ