RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019



Տեղադրվել է` 2019-04-11 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1784, Տպվել է` 135, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԵՐ ՂԱԶԱՐ ՔԱՀԱՆԱՆ ՓԻԼՈՆԱԶՈՒՐԿ Է ԱՐՎԵԼ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ապրիլի 8-ին ՀՀ Ազգային ժողովի դիմաց կազմակերպված ժողովրդական բողոքի ակցիային մասնակցելու, Ազգային ժողովի ամբիոնը անբարոյականին տրամադրելու համար ԱԺ ղեկավարությանը խիստ քննադատելու համար, Արարատյան Հայրապետական թեմը փիլոնազուրկ (*) է արել Տեր Ղազար քահանային:

«Իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար, Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ, հայտարարվել է փիլոնազուրկ, մինչեւ Ավագ Շաբաթ» - ասված է թեմի հայտարարության մեջ:

Ի՞նչ ենք հասկանում ազգային եկեղեցի ասելիս, մի՞թե այն հենց Տեր Ղազարի նման հոգեւորականը չէ, ով կանգնած է իր ժողովրդի կողքին, ով ցույց է տալիս, որ մտահոգված է ժողովրդի հուզումներով, ազգային արժեքների պահպանությամբ ու սերունդների մարդակենցաղ դաստիարակությամբ: Սխալ չընկալվեն տողերս, բայց այս քայլը կարող է վատ հետեւանք ունենալ եկեղեցի-հասարակություն կապի համար, մանավանդ հիմա, երբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարաբնույթ ոտնձգությունների է ենթարկվում արեւմտյան ուժերի ու նրանց տեղական մանկլավիկների կողմից, շատ-շատ է զգում հասարակության աջակցությունը: Անհասկանալի է եկեղեցու այս որոշումըՙ քահանային փիլոնազուրկ անել անբարոյականության ու անաստվածության, սրբապղծության, ազգակործանության ու սոդոմգոմորության դեմ պայքարելու համար: Իսկ ո՞վ է ասել, որ քահանան իրավունք չունի պոռթկումներ ունենալու, ո՞վ է ասել, որ քահանան իրավունք չունի բարկանալու, երբ իր ազգը հայտնվել է մի նորՙ Ավարայրի առաջ: Նույն եկեղեցու հայրերը չէի՞ն, որ Մուշկան Նյուսալավուրտի դեմ պայքարելով հասան Շուշիՙ Հեյդարի, Էլչիբեյի ու մյուսների դեմ պայքարելու, նույն եկեղեցու հայրերը չէի՞ն, որ 2016թ. զենքով դիմավորեցին Իլհամ Ալիեւի բանակին, նույն հայրերը չե՞ն, որ այսօր էլ գտնվում են մեր սահմանապահ զորքերի կողքին: Իսկ ինչու հիմա, այս դառը ժամանակշրջանում հոգեւորականը չի կարող կանգնել իր ժողովրդի կողքին, չե՞ք կարծում, որ եթե այս արժեհամակարգային-գաղափարական պատերազմը տանուլ տանք, տանուլ կտանք ընդհանրապես մեր գոյությունը:

Որպես հայկական ավանդական արժեքներով մտահոգ մարդ, գտնում եմ, որ Հայ Առաքելական եկեղեցին պետք է մշտապես կանգնած լինի իր ժողովրդի կողքին, ես մեր եկեղեցու սպասավորին պատկերացնում եմ այնպես, ինչպիսին Տեր Ղազարն էր ապրիլի 8-ին: Եթե մեր եկեղեցին ազգային ենք համարում, ուրեմն րոպե առաջ պետք է հետ «վերադարձվի» Տեր Ղազարի փիլոնը:

*) Փիլոնը հոգեւորականի զգեստն է, որը գործածվում է եկեղեցական տարբեր ծեսերի ժամանակ: Փիլոնազրկությունը կանոնական պատիժ է, որի ընթացքում եկեղեցականը չի կարող եկեղեցական որեւէ արարողություն կատարել:

Հիշեցնենք, որ Ավագ շաբաթն սկսվում է ապրիլի 15-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ