RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019



Տեղադրվել է` 2019-04-05 12:39:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1393, Տպվել է` 165, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐՎԱ ԱՌԱՋՆՈՐԴՙ ԿՍՊ ՈԼՈՐՏՈՒՄ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ՄԵՐԿՈՒՐԻ»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Հիմնադրման օրվանից, տասնչորս տարի շարունակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվել է կառավարման պատասխանատու մոդելով: Ընկերության բոլոր աշխատակիցների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) եղել է ոչ թե հայեցակարգ, այլՙ կենսակերպ: Միջազգային բարձր չափորոշիչներով առաջնորդվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը մշտապես գնահատվել է տարբեր օղակների ու հասարակության կողմից եւ դարձել ընդօրինակելի: Երկրի ու տնտեսության զարգացմամբ մտահոգ կազմակերպություններն այսօր գիտակցում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը, ինչը եւս ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարության կարեւոր նպատակներից էր:

Արամ Խաչատրյան համերգասրահում, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կազմակերպված «Մերկուրի» մրցանակաբաշխության ժամանակ, պարգեւատրվել են տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստած, հանրային ծառայությունների, առողջապահության, տարածքային կառավարման ոլորտներիՙ բարձր վարկանիշ ունեցող ընկերություններ եւ անհատներ: Մրցանակաբաշխությանը ներկայացվել է 23 անվանակարգ:

«Տարվա առաջնորդՙ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում» անվանակարգում «Մերկուրի» մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը Ռալֆ Յիրիկյանը :

«Երբ տարիներ առաջ, մեր ընկերությունը Հայաստանում սկսեց գործունեությունը, իր հետ բերեց նոր մշակույթ. որդեգրեց կառավարման մի մոդել, որի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է: Մենք գիտեինք, որ հասարակությանը ժամանակ է անհրաժեշտ այդ մոտեցման կարեւորությունն զգալու համար: Ժամանակ էր պահանջվելու նաեւ երկրում գործող բազմաթիվ կազմակերպություններիցՙ այդ արժեհամակարգն ընդունելու, դրանով ոգեւորվելու համար: Պիտի խոստովանեմ, որ շատ համարձակ քայլ էր առաջամարտիկի ղեկը վերցնելը, քանի որ շատերին էր անհասկանալի, թե ինչ է ԿՍՊ-ն: Հետո, ժամանակի հետ, բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն առնչվում է կյանքի բազմաթիվ կողմերին եւ արժեքներին: Մեր օրինակը դարձավ վարակիչՙ մեծացող ձնագնդի նման տարածվելով միջավայրում: Հենց դա էր մեր նպատակը. սեփական օրինակովՙ մյուսներին տանել նույն ճանապարհով»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը ձեւավորվել է 2002թ.-ին: Պալատի առաքելությունը լայն իմաստով տնտեսական աճն է, գործարար մթնոլորտի բարելավումը, արտահանման եւ ներդրումների խթանումը, երկրում փոքր եւ միջին ձեռներեցությանն աջակցումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ