RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-03-28 22:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 647, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՍԿԵՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԿԱՇԽԱՏԻ ԱՄԲՈՂՋ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ

Շահագործման է հանձնվել արեւային ջրատաքացուցիչ համակարգը

Հայաստանի կլիմայական բարենպաստ պայմանները սահմանապահ գյուղերին ծառայեցնելը դարձել է կարեւոր նպատակ: Գործընկեր կառույցներըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հերթական արդյունքն են արձանագրել այդ ուղղությամբ: Ամիսներ առաջ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի մանկապարտեզում աշխատանքներ էին իրականացվում. ջեռուցման ավանդական համակարգը համալրվում էր նոր տեխնոլոգիաներով: Աշխատանքներն արդեն ավարտվել են. արեւային ջրատաքացուցիչ համակարգը պատրաստ է շահագործման:

13,8 ԿՎտ/ժ հզորությամբ գործող արեւային ջրատաքացուցիչ համակարգը կարեւոր ձեռքբերում է սահմանապահ գյուղի համար: Մինչեւ արեւային համակարգի շահագործումը, հինգ տարի շարունակ, ջեռուցվել է մանկապարտեզի շենքի միայն մեկ հարկը: 50-60 սանի փոխարեն, սպասարկվել է 30 սան: Այժմ հնարավոր կինի ջերմություն ապահովել շենքի ամբողջ տարածքում, ընդ որումՙ զգալիորեն տնտեսված միջոցներով: Ջեռուցման ծախսը կկրճատվի առնվազն 40%-ով: Տեղադրվել է նաեւ 300լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաք. մանկապարտեզում օգտագործվող տաք ջուրն այսուհետեւ հնարավոր կլինի ստանալ առանց հավելյալ ծախսերի:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեվանի վարչական տարածքի ղեկավար Վլադիմիր Ղազինյանն ու մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նոնա Մուրադյանը:

«Մենք ապրում ենք մի երկրում, որի հանդեպ բնությունն առատաձեռն է գտնվել: Մեզ բաժին հասած արեւը հարկավոր է օգտագործել: Նոր տեխնոլոգիաների կիրառումը դա թույլ է տալիս: Այդ լուծումը բխում է նաեւ մեր երկրի շահերից: Տարիներ շարունակ իրականացված ծրագրերի արդյունքում եկել ենք այն համոզմանը, որ արեւային էներգիայի կիրառումն արդյունավետ է եւ՛ բնապահպանական եւ՛ տնտեսական առումով: Կարող եմ արձանագրել, որ գործընկեր կառույցի հետ արդեն հերթական դարձած ձեռքբերում ունենք եւս մեկ սահմանապահ գյուղում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Այլընտրանքային էներգիայի կիրառման արդյունավետությունը բազմիցս ապացուցվել է ամբողջ աշխարհում: Գործընկեր կառույցները եւս, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքում, հասցրել են համոզվել դրանում: Նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս կրճատել համայնքի ծախսերը: Ծրագրի բնապահպանական եւ տնտեսական արդյունավետությունը հաշվի առնելովՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել հատկապես սահմանապահ գյուղերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ