RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019



Տեղադրվել է` 2019-03-28 22:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1467, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ ՊԱՐՍԿԵՐԵՆՈՎ

Ա. Բ.

Իրանական «Նեբեշթ» (Գիր) գրական-հասարակական էլեկտրոնային հանդեսը պարսկերենով հրապարակել է հայ արձակի դասական Ստեփան Զորյանի «Շաքարաման» եւ ժամանակակից արձակագիր ու բանաստեղծուհի Արմենուհի Սիսյանի «Սեւ սուրճ» պատմվածքները: Թարգմանությունները կատարել է ծնունդով իրանահայ, այժմ հայաստանաբնակ, Երեւանի պետական համալսարանի հայկական բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ Էմմա Ալեքսանդրյանը :

Մինչ այս Էմմա Ալեքսանդրյանի թարգմանությամբ պարսկերեն լույս էին տեսել նաեւ Աղասի Այվազյանի «Այցելություն» եւ Գրիգից «Հիսուսի կատուն» պատմվածքները (իրանահայ «Հույս» երկշաբաթերթում), իսկ Հայաստանի Իրանի դեսպանության մշակութային կենտրոնի հանդեսումՙ Ավետիք Իսահակյանի «Շիդհարը», Ստեփան Զորյանի «Ձմռան գիշերը» եւ Եղիշե Չարենցի «Տաղ ձոնված խիզախ ճանապարհորդին» գործերը: Այժմ վիրտուալ տարածքում հայ գրականության նմուշները ներկայացվում են բուն իրանական շրջանակներում եւ ավելի մեծ լսարանին: Նորանոր թարգմանություններ մաղթենք Էմմա Ալեքսանդրյանինՙ հարեւան ժողովրդին մեր գրականությունը ներկայացնելու գործում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ