RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019



Տեղադրվել է` 2019-03-28 22:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1210, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

- 110 տարի առաջՙ 1909թ շահագործման է հանձնվել Ալավերդու հիդրոէլեկտրակայանը: Այն ուներ 1080 ԿՎտ հզորություն եւ ցարական Ռուսաստանում իր հզորությամբ երկրորդն էր:Ներկայումս շենքի ներսում տեղադրված են պոմպեր ջրի մղման համար:

- Ջրախորի հիդրոէլեկտրակայանը կառուցվել է ֆրանսիական ընկերությունների կողմից 1909 թվականին: Կայանում տեղադրվել է արագության ավտոմատ կարգավորումով «Պելտոն» տեսակի մեկ հիդրոտուրբին, որն ուներ 600 կՎտ հզորություն:

- Կայանի օգտակար ճնշումը կազմում էր 120 մետր: Կայանում արտադրված էլեկտրական էներգիան 10 կմ երկարության բարձր լարման օդային գծերով տրվում էր Ղափանի հանքերին եւ գործարաններին, որտեղ ցածրացնող ենթակայաններում ձեւափոխվում էր ցածր լարման:

- 50 տարի առաջ Արցախում էլեկտրիֆիկացվել են Խծաբերդ եւ Մյուլուքադար բնակավայրերը:

- 55 տարի առաջ 1964 թվականին Արցախում էլեկտրիֆիկացվել են հետեւյալ բնակավայրերը` Չլդրան, Պողոսագոմեր, Մեհմանա, Վերին Հոռաթաղ, Կոճողոտ (Կճռոտ), Դրմբոն, Զարդախաչ, Կոլխոզաշեն, Մսմնա, Ղավախան, Հին Թաղլար, Խանձաձոր (Աղաջաքենդ), Արփագյադուկ:

- 60 տարի առաջ էլեկտրիֆիկացվել են` Փրջամալ, Նախիջեւանիկ, Խնածախ, Արանզանին գյուղերը:

- 70 տարի առաջ էլեկտրիֆիկացվել են ` Կուսապատ, Մեծ շեն եւ Ճարտար գյուղերը:

- 90 տարի առաջ, 1939 թվականին, էլեկտրիֆիկացվել է Բանազուր գյուղը:

- Անհրաժեշտ է նշել ,որ Արցախում մինչեւ 1920 թվականը գործել է մեկ հիդրոէլեկտրակայան 30 ԿՎտ հզորությամբ Շուշի քաղաքի մոտ: Կարելի է նշել Արցախի էներգետիկայի 100 ամյակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ