RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019



Տեղադրվել է` 2019-03-28 22:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1679, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՐՏՔԸՙ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հանրությունն օրերս շոկային վիճակի մեջ հայտնվեց: Պատճառն այն էր, որ ՊՆ հրամկազմի օպերատիվ հավաքի շրջանակներում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Չէ, ես ամենեւին էլ չեմ բացառում, որ Տիգրան Ավինյանը կարող է դասախոսությամբ, որպես հմտություններ մատուցող, հանդես գալ: Ավելին, նա կարող է, ասենք, որեւէ համալսարանում կամ քոլեջում ծրագրային ուսուցանել «Թավշյա հեղափոխության» հիմունքներ կամ «Մարիխուանայի պատմության» ներածություն առարկաները: Սրանք, անկասկած, կարող է գլուխ բերել մեր ամենալռակյաց փոխվարչապետը, որովհետեւ, ինչպես ասում են, «ինքը կա էդտեղ»: Բայց, ներեցեք, «նա ռազմական գործում կա՞»: Ինչպե՞ս կարող է այդ մարդը դասախոսություն կարդալ բանակի հրամկազմի համար, երբ անգամ բանակում չի ծառայել, երկու տարի, ինչպես բոլորը, ովքեր առողջ են, ովքեր կարող են:

Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ էր, երբ լուսանկարներով տեսա տասնյակներով սպաների, որոնցից շատերը ռազմի բովով են անցել, ովքեր ուշադիր լսում են մեկին, որը չի ծառայել բանակում եւ որեւէ աղերս չունի զինվորական գործի հետ: Չեմ էլ ուզում մտածել, որ այս միջոցով Ավինյանը փորձում է քավել բանակում ծառայած չլինելու իր մեղքը: Բայց հիմա ամեն բան հնարավոր է, նույնիսկՙ անհնարը:

Հետո միայն պետք է ստանայինք «ավետիսը», թե Ավինյանը դասախոսել է կոռուպցիայի մասին, ավելինՙ նա ներկաներին ներկայացրել է դրա դեմ պայքարի միջոցները:

Հակահեղափոխական չդիտեք ինձ, բայց այս ամենն ինձ հիշեցնում է տարիներ առաջ տեսածս մի անհեթեթ երազ, որտեղ Ադոլֆ անունով մի գերմանացի, իր ընկեր Յոզեֆի հետ պայքարում է ֆաշիզմի դեմ: Եւ գարու հատիկի չափ փոքր ու աննշան են բացատրություններըՙ թե Ավինյանը դասախոսել է ո՛չ ռազմական թեմայով: Բայց չենք մոռանում, չէ՞, որ նրա առաջ նստածները ռազմական կյանքով ապրող մարդիկ են: Եթե հարցին ավելի լուրջ մոտենանք, ապա պետք է ընդունենք, որ Ավինյանը չէ, որ պետք է դասախոսությամբ հանդես գա սպաների առաջ, դրա համար ավելի լուրջ մարդիկ կան, ովքեր պատշաճ պատրաստվածություն ունեն եւ բացի սեւ ու սպիտակից, կարողանում են իրարից տարբերել թացն ու չորը: Ավինյանն ի՞նչ է հասկանում զինվորականի հոգեբանությունից, նրան այդ դասախոսությունը վստահողները վստա՞հ են, որՙ նա կարող է պատճաշ մոտեցում ցուցաբերել զինվորականի հանդեպ: Եթե այո, ուրեմն ես հանգիստ կարող եմ հերքել քվանտային ֆիզիկան:

Ինչ ուզում է լինի, պաշտոնըՙ պաշտոն, բայց պատերազմի բովով անցած սպաների համար տհաճ եւ անընդունելի էՙ լսել, գոնե իրենց համար, մի տղամարդու, որը չի ծառայել բանակում:

Հուսանքՙ նույն տրամաբանությամբ վաղը Թագուհի Ղազարյանն ու Լուսինե Բադալյանը չեն սկսի «ազգապահպանությամբ» զբաղվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ