RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-13 14:15:12Նավթի և գազի հիմնախնդիրները, Հայաստանը, Հարավային Կովկասը․ հարցազրույց (տեսանյութ)
2020-08-13 13:22:38ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր
2020-08-13 13:15:53Ապամոնտաժվում են Սևանի ափամերձ ապօրինի շինությունները
2020-08-13 13:09:13Վերջին մեկ շաբաթում տարածաշրջանում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ
2020-08-13 13:08:45Կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 առողջացած, 7 մահ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2019-03-28 22:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1634, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԻՎ ԵՎ ՊԱՏԻԺ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ բանակում գողական կարգախոսներ են վանկարկում, ուրեմն բանակում ուզում են տարածել գողական բարքեր: Երբ բանակում քաղաքական կարգախոսներ են տարածում, կնշանակի ուզում են բանակը քաղաքականացնել: Երբ բանակում գողական եւ քաղաքական կարգախոսների համար չեն պատժում ու դրանց վերաբերյալ քաղաքական ու իրավական գնահատական չեն հնչեցնում, ուրեմն բանակը լրջագույն խնդիր ունի: Ագարակի զորամասում տեղի ունեցած միջադեպն ու դրաՙ իրավա-քաղաքական գնահատականի բացակայությունը ցույց տվեց, որ մեր բանակը ունի լրջագույն խնդիր: Առաջ էլ ուներ, հիմա, սակայն, այն այնքան ցցուն է դարձել, որ զինվորն իրեն իրավունք է վերապահում չսափրվելՙ շեշտելով, որ այդպես է անում, քանի որ մեր վարչապետը չի սափրվում:

Ինչպես գիտենքՙ Ագարակի զորամասում բունտ է եղել, ըստ տեղեկությունների սպան պատռել է զինվորի սպայական համազգեստը, հետո զինվորներից մեկը կազմակերպել է ապստամբություն, մի խումբ զինծառայողներով դուրս են եկել զորամասի տարածքից, քայլել են փողոցումՙ բղավելովՙ կյանքՙ գողերին, մահՙ ոստիկաններին, եւ դըմփ-դըմփ-հո՛ւ: Դըմփ-դըմփ-հու-ն, ինչպես գիտենք, քաղաքական կարգախոս է: Ըմբոստության կազմակերպիչը հենց փողոցում, ըստ ականատեսների, դիմել է զինակիցներին ու ասելՙ Տղերք, դուխով, ես նստած տղա եմ, որտեղ էլ նստեմ, սաղիդ կողքին եմ:

Այս միջադեպին վարչապետը չի անդրադարձել: Փոխվարչապետներից ոչ մեկն էլ: Չնայած Տիգրան Ավինյանը , որն իմիջիայլոց սափրվել է, չնայած մեր վարչապետը սափրված չէ, ՊՆ-ում օրերս դասախոսություն կարդաց, ինչը շատ ուշագրավ էր, քանի որ շատ հետաքրքրական է, թե ի՞նչ կարող է ասել բանակում չծառայածըՙ բանակի հրամանատարներին:

Ագարակի զորամասի մասին խոսեց միայն ՊՆ մամուլի խոսնակը: Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ միջադեպի մեղավորները, կոնկրետՙ տասը զինծառայող, կպատժվեն. նրանք կուղարկվեն առաջնագիծ:

Այսի՞նքն: Առաջնագիծը պատի՞ժ է, թե՞ պատիվ: Ո՞վ է ասել եւ ինչո՞ւ է ասել, որ կարգազանց, դասալիք, դըմփ-դըմփացնող եւ գողերինՙ կյանք, ոստիկաններինՙ մահ մաղթող զինվորական համազգեստով ու կասկածելի վարքով տղաները ավելի ապահով են դարձնելու մեր սահմանը: Գուցե ՊՆ-ն նման ուսումնասիրություն-վերլուծություն ունի՞ եւ վստա՞հ է, որ դասալիքները առաջնագծում այնպես են դըմփացնելու, որ ադրբեջանցիները վազեն մինչեւ Կասպից ծով...

Առաջարկում եմ, որ երբ հաջորդ անգամ ՊՆ-ում փակ հավաք լինի, Տիգրան Ավինյանը դասախոսություն կարդաՙ Առաջնագիծ. պատի՞վ, թե՞ պատիժ թեմայով:

Իսկ սահմանին այս պահին կանգնած պատվավոր տղերքին խաղաղություն եւ ամրություն եմ մաղթումՙ ապրիլից առաջ, ապրելո՛ւ համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ