RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019



Տեղադրվել է` 2019-03-22 00:11:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 848, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸՙ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ. ՀԵՐՄՈՆՈՒՄ ԼՈՒԾՎԵԼ Է ՏԱՐԻՆԵՐԻ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ

Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում, ԽՍՀՄ փլուզումից հետոՙ ավելի քան 27 տարի արտաքին լուսավորություն չի եղել: Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են, շարքից դուրս եկել: Ամռանը, բնական լույսի հաշվինՙ խնդիրն ինչ-որ կերպ տանելի է եղել: Իսկ տարվա մյուս եղանակներին իրավիճակն առավել խոցելի է դարձել: Օրվա տեւողության կրճատմանը զուգահեռՙ կրճատվել է ոչ միայն ամենօրյա անցուդարձը, այլեւ որեւէ նախաձեռնություն կյանքի կոչելու հույսը: Գյուղում արեւի մայր մտնելու հետ է հարմարեցվել ամեն ինչ, անգամ մթերային խանութների աշխատանքը:

2018 թվականին, Հերմոնն ընդգրկվել է «Հայաստանում էկո-գյուղերի ցանցի զարգացում» ծրագրում: Աշնան սկզբին մեծ թափով աշխատանքներ են իրականացվել: Տարեվերջին արդեն գործակցող կողմերըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), լուծել են քառորդ դար գյուղացուն մտահոգող խնդիրը: Ներդրվել է լուսավորության էներգաարդյունավետ համակարգ: Տեղադրվել է 33 LED լուսարձակ: Լուսավորվել է ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ տարածքՙ ընդգրկելով գյուղի հիմնական փողոցները: Նորՙ 2019 թվականն այստեղ դիմավորել են լուսավորված փողոցներով:

«Գյուղացուն գյուղում պահողը նրա համար ստեղծված պայմաններն են: Ենթակառուցվածքների զարգացումն այն նվազագույնն է, որն անհրաժեշտ է այդ պայմաններն ապահովելու համար: Ուշադրության կենտրոնում գտնվող մարդը դառնում է ինքնավստահ, ստեղծող, դժվարությունները հաղթահարող: Համոզված եմ, որ այս գյուղի արտաքին լուսավորությունը տնտեսական արդյունավետություն ապահովելուն զուգահեռ կբերի նաեւ այլ փոփոխություններ: Մարդը ստիպված չի լինի խանութ կամ բուժկետ գնալ միայն օրվա լույս ժամերին: Կյանքի նկատմամբ լավատեսությունը կարեւոր գործիք էՙ ձեռքբերումներ ունենալու համար: Մենք փորձում ենք ստեղծել այդ հնարավորությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Կենսաբազմազանությամբ առանձնացող բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումն էկո-գյուղերի ցանցի ստեղծման կարեւոր քայլերից է: Այս կերպ հնարավոր է դառնում այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորսՙ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն են:

Ծրագրի իրականացման արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն ֆինանսական խնայողություններ, որոնք կարող են ուղղվել գյուղի համար կարեւոր այլ խնդիրների լուծմանը: Զուգահեռաբար, լուսավորության ժամանակակից արդյունավետ էներգախնայող համակարգը կնպաստի տեղում կյանքի որակի դրական փոփոխությանն ու աշխուժացմանը:

Ի տարբերություն այլ լամպերիՙ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են. դրանք կարող են անհամեմատ ավելի երկար ծառայելՙ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաեւ ամբողջ գիշեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ