RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019



Տեղադրվել է` 2019-03-22 00:11:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2311, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԿԵՏՐԱԿԱՅԱՆ ՇՈՐԺԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Շահագործման հանձնվեց 997.92 կՎտ պիկային հզորությամբ արեւային ֆոտոէլեկտրական կայանը: Այն կառուցվել է Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում, ծովի մակերեւույթից 1920 մետր բարձրության վրա: Տարածքում տարեկան արեւափայլի տեւողությունը կազմում է 2629 Ժամ, իսկ արեգակնային ճառագայթումը միավոր մակերեսին՛ 8133 ՄՋ/մ2:

Նախագծերը կատարված են հիմք ընդունելով «Շինարարական Նորմերի եւ Կանոնների» պահանջները:

Կայանի գեներատորային մասը կառուցվել է բազմաբյուրեղային ֆոտովոլտաիկ մոդուլներով, որոնք 10 հատ 100 կՎտ ելքային հզորությամբ ինվերտորների փոփոխական լարման ելուստներից մալուխներով միանում են Ենթակայանի 0.4կՎ գլխավոր ընդունիչ վահաններին: 1600 կՎԱ տրանսֆորմատորի միջոցով կայանը միանում է ցանցին 35կՎ կողմից 35կՎ «ճամբարակ» Օդային Գծի միջոցով:

Շղթաների զուգահեռ միացումներն ապահովված են ինվերտորներում. յուրաքանչյուր 17 (15) շղթայի համար նախատեսված է առանձին ինվերտոր: Ընտրված են Hareon Solar արտադրության 15.23 տոկոս օգտակար գործողության գործակից եւ 330Վտ պիկային հգորությամբ բազմաբյուրեղ HR330-W մոդելի Ֆոտովոլտային մոդուլներ: Ընդհանուր քանակը կազմում է 3024 հատ: Ֆոտոէլեկտրական կայանի զբաղեցրած մակերեսը կազմում է մոտ երկու հեկտար, մեկ մոդուլի չափերը՛ 1966մմ x 991 մմx 40մմ:

Յուրաքանչյուր ինվերտորից առանձին մոնտաժված մալուխները հավաքվում են 0.4կՎ լարման ընդունիչ վահաններում եւ միացվում ընդհանուր հաղորդաձողերին պարպիչների եւ ավտոմատ անջատիչների միջոցով:

Տրանսֆորմատորը 0.4կվ մուտքային վահանին միանում է ալյումինե դողակամրջակով:

0.4կՎ կողմում նախատեսված է էլեկտրաէներգիայի ցուցանիշների գրանցման ցանցային անալիզատոր: Այն ունի ծրագրավորման հնարավորություն:

Էլեկտրակայանը տարեկան կարող է արտադրել 1.75 միլիոն կՎտ.ժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ՋԷԿ-երում արտադրելու դեպքում տարեկան կծախսվեր ավելի քան 500 տոննա վառելիք: Շրջակա միջավայր կարտանետվեին ազոտի եւ ծծմբի օքսիդներ: Տարածքի լուսավորության համար տեղադրված են ԼԵԴ 75W 4000K տեսակի 19 լուսարձակներ:

Կայանի տարածքը ցանկապատված է 2մ բարձրությամբ մետաղացանցով: Տարածքի հիմնական մուտքը արեւմտյան կողմից է:

Տարածքը ապահովված է սպասարկման համար անհրաժեշտ արահետներով, ջրամատակարարման եւ էլեկտրամատակարարման համակարգերով:

Ենթակայանի տարածքում տեղադրված է հակահրդեհային ծխի եւ ջերմաստիճանի տվիչներ:Տարածքն ամբողջությամբ գտնվում է տեսահսկման գոտում:

Շորժայի տարածաշրջանում ներկայումս շահագործվում են եւս երկու արեւային էլեկտրակայաններ, որոնք շահագործման են հանձնվել 2018թվականին:

Լուսանկարըՙ հեղինակի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ