RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2019-03-15 00:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 549, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՐՈՖ. ԱՆԱՀԻՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

Քաղցկեղի դեմ երկարամյա պայքարից հետո, Ֆրենի (Փարիզի մոտ) իր տանը վախճանվել է հմուտ պատմաբան, Փարիզ I համալսարանի եւ Հասարակագիտության բարձրագույն վարժարանի նախկին դասախոս պրոֆ. Անահիտ Տեր-Մինասյանը:

Ծնվել էր Փարիզում 1929-ին: Ծնողները Արեւմտյան Հայաստանից էին եւ Նանսենյան անցագրերով 1920-ականներին հաստատվել էին Բելվիլում: Մեծացել էր շրջապատված հայ գրողներով, արվեստագետներով: Պատմություն եւ աշխարհագրություն էր սովորել Սորբոնում, դասավանդել մի շարք ֆրանսիական ավագ դպրոցներում: 1969-ից Սորբոնում ուսումնասիրել էր ռուսական եւ հայկական սոցիալ-մշակութային եւ քաղաքական կյանքը:

Հեղինակ է մի շարք գրքերի, որոնց թվում «Հայոց հարցը» (1983), «Ազգայնականություն եւ սոցիալիզմ: 1887-1912» (1984), «Հայաստանի Հանրապետությունը: 1918-20» (1989), «Խաչաձեւ պատմություններ: Հայաստան, Անդրոկվկաս, Սփյուռք»: 1880-1990» (1997), «Վաղարշապատ: Էջմիածին, Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ» (1998, Արեն եւ Արա Զարյանների հետ), «Մեր մանկության երկիրը: Հիշողությունների Հայաստանը» (2010, Հուրի Վարժապետյանի հետ) եւ «Հայկական գանձարանը պատերազմների եւ հեղափոխությունների միջեւ: 1878-1920» (2015):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ